Դեպի վեր
Հաղորդագրություններ
  • «Իրավունք» օրաթերթի հուլիսի 27-ի համարում զետեղված «Ազատազրկվածները չջրազրկվեցի՞ն» վերնագրով հրապարակման մեջ նշված է, որ «շուրջ երկու ամիս է, ինչ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում խմելու ջուր չկա»: Նախ հայտնենք, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղում գործում է երեք քրեակատարողական հիմնարկ. «Նուբարաշեն», «Էրեբունի» և «Վարդաշեն»:

    Ավելին...

  • ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համատեղ ջանքերով հուլիսի 26-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում բացվեց համակարգչային լսարան, որի կահավորումն իրականացրել է արդարադատության նախարարությունը, իսկ համակարգիչները տրամադրել է Հայաստանի երկտասարդական հիմնադրամը:

    Ավելին...

  • Հարգելի այցելու, տեղեկացնում ենք, որ հուլիսի 25-ից առևտրային կազմակերպությունների գրանցման համար այլևս չի գանձվում 17000 ՀՀ դրամ պետական տուրքը: Կազմակերպություն գրանցելու նպատակով ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստր դիմող քաղաքացիները այլևս ստիպված չեն լինի անցնելու կազմակերպության անվանման փորձաքննության փուլը: Անկախ անվանումից՝ կազմակերպության գրանցումը կտևի 15-ից 20 րոպե:

    Ավելին...

  • ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մոհամադ Ռեյիսին: Դեսպանը շնորհակալություն հայտնեց դատապարտյալների հանձնման հարցում Հայաստանի կառավարության որդեգրած դիրքորոշման համար: Նախարարից դեսպանը խնդրեց այս պահին Հայստանում պատիժ կրող Իրանի քաղաքացիների ցանկը:

    Ավելին...

  • Իշխանությունները հստակ գիտակցում են, ունեն քաղաքական կամք բաց աչքերով նայելու խնդիրներին և ցույց տալու դրանց լուծման ճանապարհները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 24-ին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, մեկնաբանելով հանրությանը ներկայացված 2012-2016թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը: «Իշխանությունների որդեգրած քաղաքականությունն այս ոլորտում առաջին հերթին անկեղծությունն է, մենք անկեղծ նայում ենք մեր երկրում առկա խնդիրներին, դրա մասին մենք ինքներս բարձրաձայնում ենք և հանրությանն էլ ուզում ենք մասնակից դարձնել մեր ծրագրերի իրականացմանը»,- ասաց նախարարը:

    Ավելին...

  • ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»:Ներկայումս Հայաստանում ընթանում են իրավական և դատական բարեփոխումներ՝ 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի հիման վրա: Այդ ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների մասին է «Փաստինֆո» գործակալության թղթակցի հարցազրույցը ՀՀ արդարադատության առաջին փոխնախարար Գրիգոր Մուրադյանի հետ:

    Ավելին...

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

    Ավելին...

  • Արդարադատության նախարարը որոշում է կայացրել իրենց հետագա պատիժը կրելու նպատակով ԻԻՀ տեղեփոխվելու ցանկություն հայտնած 12 դատապարտյալի Իրանի Իսլամական Հանրապետություն փոխանցելու մասին:

    Ավելին...

  • Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երբեք չի հայտարարել, թե ՀՀ-ում ամուսնության տարիքը սահմանվելու է 19 տարեկանը,- ի պատասխան «Ա1+»-ի հարցման ասաց ԱՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ծովինար Խաչատրյանը։

    Ավելին...

  • ՀՀ կառավարության հուլիսի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի շուրջ աղմուկ է բարձրացել հասարակության շրջանում: Մասնավորապես շրջանառվում են կարծիքներ, թե օրինագիծը կնպաստի արտագաղթին, ծնելիության նվազմանը:

    Ավելին...

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն