Նորություններ

Նախարար Զեյնալյանը մասնակցել է Անահիտ Մանասյանի մենագրության շնորհանդեսին

21/03/2019
«Կարևորելով այս երկու ինստիտուտների նկատմամբ ոչ միայն քաղաքական, այլև ակադեմիական հետաքրքրությունը՝ ընդգծեմ, որ Հայաստանում սահմանադրական կայունության ականատեսը եղանք մենք բոլորս անցյալ տարի տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության ընթացքում: Առաջին անգամ ժամանակակից քաղաքակրթության պատմության մեջ հեղափոխությունը և դրան հաջորդող ընտրական և այլ գործընթացները տեղի ունեցան գործող սահմանադրության շրջանակում, իրավական ճանապարհով՝ խուսափելով որևէ իրավական կամ սահմանադրական ճգնաժամից կամ ցնցումից»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ այն շարունակական է լինելու:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պրոբացիայի ծառայությունն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհամագործակցեն

20/03/2019
ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև մարտի 19-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է IRI-ի ռազմավարական խորհրդատուին

20/03/2019
Նախարարը բարձր է գնահատել տարիներ շարունակ ԱՄՆ գործադիր և օրենսդիր ոլորտներում աշխատանքային գործունեությունը ծավալած Բարրի Ջեքսոնի փորձառությունն ու հարուստ կենսագրութունը և վերջինիս հետ քննարկել արդարադատության ոլորտի հիմնական մարտահրավերները հաղթահարելու մեխանիզմները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանին

14/03/2019
Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել դեսպանի՝ համագործակցության վերաբերյալ պատրաստակամությունը և ընդգծել, որ Հայաստանը, գտնվելով բուռն բարեփոխումների փուլում, իրապես, ունի բարեկամ երկրների աջակցության անհրաժեշտությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարար Զեյնալյանը եվրոպացի գործընկերների հետ անդրադարձել է արդարադատության ոլորտի առաջնահերթություններին

13/03/2019
Նախարար Զեյնալյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, նշել է, որ Հայաստանի կառավարությունը մի շարք կարևոր պարտավորություններ ունի ժողովրդի առջև, որոնք բխում են Սահմանադրությունից և որոնք ջանադրաբար իրականացվելու են: «Հեղափոխությունից հետո Կառավարությունը լի է վճռականությամբ պայքարելու կոռուպցիայի դեմ, բարձրացնելու դատարանների անկախությունը, պայքարելու ընտանիքում բռնության դեմ: Այդ բոլոր ուղղությունները մեզ համար առաջնահերթություններ են, և այդ ոլորտներում բարեփոխումներն իրականացնելու ենք քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությամբ»,- վստահեցրել է Արտակ Զեյնալյանը՝ այդ համատեքստում կարևորելով Դատական և իրավական բարեփոխումների 2019-2024 թվականների ռազմավարության և դրանից բխող Գործողությունների ծրագրի մշակումն ու դրա հաջող իրականացումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարար Զեյնալյանը միջազգային փորձագետների հետ քննարկել է հակակոռուպցիոն արդյունավետ մարմին ունենալուն առնչվող հարցեր

11/03/2019
Նախարար Զեյնալյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը լուրջ նպատակներ ունի կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու հարցում, և այդ նպատակին հասնելու համար փորձագիտական ու մասնագիտական աջակցության անհրաժեշտություն կա: Քննարկման ընթացքում Ռուսլան Ռյաբոշապկան նշել է, որ իր գործընկերոջ հետ ունեն ընդհանուր կարծիք, ըստ որի՝ ցանկացած երկրի համար հակակոռուպցիոն ունիվերսալ (սուպեր) մարմին ունենալը ռիսկային է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Փոխնախարար Քոչարյանը դասախոսել է մարդու իրավունքների պաշպանության արդի մարտահրավերների վերաբերյալ

05/03/2019
Փոխնախարար Քոչարյանը ողջունել է ներկաներին և իր երախտագիտությունն է հայտնել ՄԱԶԾ և ԵՄ հայաստանյան գրասենյակներին արդյունավետ համագործացության համար: Վիգեն Քոչարյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից մշակված Մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում մեխանիզմները, խոսել է ՄԻՊ ռազմավարության և Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային հանձնառությունների մասին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մեկնարկել է «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագիրը

05/03/2019
Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին միջոցառման համար և նշել, որ 2018 թվականի գարնանային իրադարձություններից հետո Հայաստանում դատաիրավական համակարգը թևակոխել է բարեփոխումների նոր շրջափուլ: «Հեղափոխությունից հետո վերացվեց դատավորների որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալու արատավոր պրակտիկան՝ այդպիսով բացառելով իշխանական կամ որևէ այլ օղակներից դատավորների գործունեությանն ապօրինի միջամտելու գործելակերպը»,- նշել է նախարարը և հավելել, որ այնումենայնիվ, Հայաստանի դատական իշխանության լիարժեք կայացման համար անհրաժեշտ են ինստիտուցիոնալ և համընդգրկուն բարեփոխումներ, որտեղ կապահովվի արդարության զգացումը և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, կերաշխավորվի դատավորների ներքին և արտաքին անկախությունը, դատական իշխանության թափանցիկությունը և հաշվետվողականությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայաստանն ընտրվել և ընդգրկվել է «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ծրագրի պիլոտային 3 երկրների շարքում

05/03/2019
Հանդիպման ընթացքում ներկայացվել է Ծրագրի նպատակը, քննարկվել են Ծրագրի հիմանական բաղադրիչները և դրանցից բխող գործողությունները: Ծրագրի նպատակն է զարգացնել երեխայի սեռական առցանց շահագործման և բռնության դեմ պայքարի ոլորտում շահառու պետությունների կարողությունները՝ ներպետական մակարդակում առկա խնդիրները վեր հանելու, դրանք քարտեզագրելու, դրանց լուծմանն ուղղված համապատասխան առաջարկներ ներկայացնելու, նշված պայքարի շրջանակում շահագրգիռ մարմինների համագործակցությունը խթանելու, իրավակիրառ մարմինների կարողությունները զարգացնելու, ինչպես նաև իրազեկման բարձրացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու միջոցով։ Ըստ այդմ՝ շահառու պետությունները ներկայացրել են խնդրո առարկա ոլորտում իրենց առաջնահերթությունները և Ծրագրից բխող՝ կատարման ենթակա գործողությունները։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարին

05/03/2019
Նախարարը գործընկերոջ հետ քննարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը, բանտային առողջապահության որակի բարձրացմանն ու Պրոբացիայի ծառայության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Dasaran.am-ն այսուհետ կստանա ծնողների համաձայնությունը՝ աշակերտների անձնական տվյալները մշակելուց առաջ

28/02/2019
Գործակալության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում հարցումներ են ուղարկվել մի շարք պետական ու հասարակական մարմինների, պարզելու՝ արդյոք վերջիններիս փոխանցվում են «Դասարան» կրթական ծրագրի շրջանակում մշակվող տվյալները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արտակ Զեյնալյան. «Դատական համակարգի կայացումը մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն ու պարտավորությունն է»

26/02/2019
Նախարարը շնորհավորել է դատական իշխանությանը հոբելյանի առիթով և նշել, որ Հայաստանի Հանրապետության զարգացման ներկայիս փուլի լրջագույն մարտահրավերներից մեկը դատական համակարգի կայացումն է, որի անբաժան մասն է կազմում դատարանների ու արդարադատության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ