Դեպի վեր
Հաղորդագրություններ
  • Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Ջերմ և բարեկամական մթնոլորտում կողմերը զրուցեցին այս տարիների ընթացքում արդյունավետ համագործակցության, ինչպես նաև հետագայում իրականացվելիք ծրագրերի մասին:

    Ավելին...

  • Նախկինում կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր գրանցելը պահանջում էր կազմակերպության պարագայում մեկ շաբաթ, իսկ անհատ ձեռնարկատիրոջ պարագայում երեք օր: Կանոնադրության տեքստը, որոշումները, դիմումները բերվում էին քաղաքացիների կողմից: Քաղաքացիները պետք է գնային հարկային` համապատասխան կոդ ստանալու համար:

    Ավելին...

  • News.am-ի տեղեկացմամբ, այս մասին հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ընդգծելով, որ ծրագիրը նախօրեին ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ հավանության է արժանացել:

    Ավելին...

  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից անցկացված ծառայողական քննության արդյունքում հունիսի 15-ին ՀՀ ԱՆ պաշտոնակատար Հրայր Թովմասյանը համապատասխան հրամաններով կարգապահական տույժեր է սահմանել դատական ակտերի հարկադիր կատարող Մհեր Մեժլումյանի և քրեակատարողական ծառայող Արման Բաղդասարյանի նկատմամբ:

    Ավելին...

  • Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական հատուցումների վճարման վերաբերյալ վերջերս «Գլենդել Նյուզ» (Glandale News) ամերիկյան թերթի տարածած հաղորդագրության առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դատարանում գործը ներկայացրած փաստաբան Վարդգես Եղիայանի պարզաբանումը, որ ապահովագրված հայերի ժառանգներին վճարվող հատուցումները ստանալու համար ներկայացված փաստաթղթերի և դիմումների քննության ընթացքում համապատասխան հանձնաժողովը ժամանակին որոշակի անճշտություններ էր թույլ տվել, ուստի գործով զբաղվող ամերիկահայ փստաբանը դիմել է ԱՄՆ դատարան: Դատարանը, գործն ուսումնասիրելուց հետո, հանձնարարել է կատարել վճարումների վերահաշվարկ: Սա վերաբերում է միայն այն դիմումներին, որոնք արդեն իսկ բավարարվել էին Հանձնաժողովի կողմից:

    Ավելին...

  • Այսօր ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանը լրագրողներին ներկայացրեց տեսչության գործունեության մեկ տարվա ամփոփ հաշվետվությունը:

    Ավելին...

  • Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 16-ի հրամանագրով Հրայր Թովմասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար: Հրամանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից:

    Ավելին...

  • Քաղաքացիների կողմից թեժ գծով ստացված զանգերը նախորդ կիսամյակի համեմատ գրեթե 7 անգամ ավելացել են (նախորդ կիսմյակում ստացվել է 53, հունվարից հետո՝ 367 զանգ): ԴԱՀԿ ծառայության վերաբերյալ դիմումների թիվը 272 է, որոնցից երկուսով կատարվել է ծառայողական քննություն, մեկով հարուցվել է վարչական վարույթ: Քաղաքացիների կողմից ներկայացված բողոքների հիման վրա յոթ նոտարի կատմամբ հարուցվել են կարգապահական վարույթներ, որոնց արդյունքում վերջիններս ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:

    Ավելին...

  • Նոտարիատի միջազգային միության համագործակցության կոմիտեի նախագահ Միշել Մերլոտին Հայաստան է այցելել երկրի նոտարական համակարգի գործունեությանն, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող փոփոխություններին ու զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով:

    Ավելին...

  • ՀՀ արդարադատության նախարությունում այսօր մեկնարկեցին նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումները: Ստուգումներին հայտագրված անձինք քննական հանձնաժողովի կողմից բաժանվել են խմբերի՝ ըստ համապատասխան լեզուների: Յուրաքանչյուր խմբի համար ստուգման տևողությունը 3 ժամ է, անցկացման ձևը՝ գրավոր: Այսօր քննությունը սկսվեց առավոտյան 8 անց 45-ին:

    Ավելին...

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն