Նորություններ

Արդարադատության նախարարի հատուկ մրցանակ՝ բանտային կրթության ոլորտին անդրադառնալու համար

14/12/2018
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը կարևորել է այն հանգամանքը, որ հոդվածագիրը, գտնվելով փակ հաստատությունում՝ ՔԿՀ-ում, շարունակում է ստեղծագործել, արարել, սովորել։ «Սա նշանակում է, որ նա վերասոցիալականացվում է և հասարակությանը վերաինտեգրվելու փուլում է։ Նշանակում է՝ նա թունելի վերջում լույս է տեսնում»,- նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ հոդվածն ուշադրության է արժանացել նաև այն պատճառով, որ սա իրական պատմություն է մեկ այլ դատապարտյալի մասին, որը տառերը սովորել է քրեակատարողական հիմնարկում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղի է ունեցել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման թեմայով խորհրդաժողով

13/12/2018
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին և ընդգծել, որ ԵԽ-ն մշտապես իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Բանտային առողջապահության ոլորտի բարեփոխումները շարունակվում են

13/12/2018
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակում քրեակատարողական համակարգի բժշկական անձնակազմի համար աշխատանքային բարեկեցիկ պայմաններ ապահովելու նպատակով ձեռք է բերվել անհրաժեշտ կահույք՝ այդ թվում դեղորայքի և բժշկական նյութերի պահման համար նախատեսված պահարաններ, փայտե պահարաններ, գրասեղաններ և աթոռներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արտակ Զեյնալյանը մասնակցել է քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողովին

12/12/2018
Արտակ Զեյնալյանն անդրադարձել է ներկայում ընթացող դատաիրավական բարեփոխումներին և ընդգծել, որ իրավական համակարգի կատա­րելա­գործումն ընթանում է նոր հայեցակարգերի, ինստիտուտների ու կարգավորումների մշակման, սկզբունքորեն նոր մոտեցումների ներդրման միջոցով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Միջազգային բանտային կրթության ցանցի անդամների հետ քննարկվել են բանտային կրթությանը վերաբերող մի շարք հարցեր

11/12/2018
Քննարկման ընթացքում փոխնախարարը ցանցի անդամներին է ներկայացրել նաև անազատության մեջ գտնվող անձանց ստեղծագործական և մշակութային գործունեությունը՝ ընդգծելով, որ այսօր դատապարտյալների կողմից պատրաստվում են տարբեր տեսակի ձեռագործ իրեր, հուշանվերներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արտակ Զեյնալյանն ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը

06/12/2018
Խոսելով արդարադատության համակարգի բարեփոխումներից՝ Արտակ Զեյնալյանը նշել է, որ դատական իշխանությունը վճռորոշ դերակատարում ունի երկրի կայացման հարցում և հավելել, որ Կառավարությունը ներկայում մեծ ջանքեր է գործադրում դատական իշխանության անկախությունը և ժողովրդի վստահությունն այդ համակարգի նկատմամբ բարձրացնելու համար: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև ընթացող ծրագրերն ուղղված դատավորների աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու գործերի քննությունն արագացնելու նպատակով այդ ոլորտում արհեստական բանականության ներդրմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քրեակատարողական հիմնարկում գտնվող անձինք արդեն իսկ կարող են օգտվել տեսազանգի հնարավորությունից

06/12/2018
Տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարության և «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հետ համագործակցության արդյունքում Արդարադատության նախարարության բոլոր քրեակատարողական հիմնարկներն ապահովվել են տեսազանգի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական մեկական սարքավորումներով: Ավելին, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում առկա է երկուսը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարության կոչը՝ զբաղվածության խնդիր ունեցող համաներմամբ ազատված անձանց

05/12/2018
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Արդարադատության նախարարությունը դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին՝ համաներման հիմքով պատժից ազատված անձանց վերասոցիալականացման գործընթացի շարունակականությունն ապահովելու և, ըստ այդմ, կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վիգեն Քոչարյանը մասնակցել է ԵԽ արդարադատության արդյունավետության եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

04/12/2018
Արդարադատության արդյունավետության եվրոպական կոմիտեի նիստի շրջանակում նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հանդես է եկել ելույթով: Իր խոսքում Վ. Քոչարյանը նշել է, որ այս տարվա գարնանը Հայաստանի քաղաքացիները դուրս եկան փողոցներ և հրապարակներ՝ իրականացնելու երազանքի երկիր կերտելու իրենց ցանկությունը, երկիր, որտեղ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները և ժողովրդավարությունը ոչ միայն խոսքեր են, այլ իրականություն:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ներկայացվել են ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի եզրափակիչ դիտարկումների վերաբերյալ անկախ փորձագիտական ուսումնասիրության արդյունքները

30/11/2018
Որպես Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ՝ Սուրեն Քրմոյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և ընդգծել, որ խորհրդի ձևաչափով երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված հետևողական ջանքերը տալիս են իրենց տեսանելի արդյունքները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկվել են արդարադատության ոլորտում հայ-շվեյցարական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները

29/11/2018
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նախնական կալանքի և պատժի կրման ընթացքում կալանավորված ու դատապարտված անձանց համար էլեկտրոնային հսկողության սարքավորումների կիրառման շվեյցարական փորձին, ինչպես նաև քննարկել շվեյցարական նմանօրինակ սարքավորումներ ձեռք բերելու կամ վարձակալելու ու կիրառելու հնարավորությունները՝ այդ համատեքստում դիտարկելով Շվեյցարիայի կառավարության աջակցությունը ՀՀ-ում էլեկտրոնային հսկողության համակարգերի ներդրմանը աջակցելու համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արտակ Զեյնալյան. Վատ վերաբերմունքի կանխարգելումն ու անպատժելիության դեմ պայքարը Կառավարության առաջնահերթություններն են

28/11/2018
Եզրափակելով խոսքը՝ Արտակ Զեյնալյանը վստահություն է հայտնել, որ Մարդու իրավունքների պաշտպանը, իր սահմանադրական առաքելությանը և մանդատին համահունչ, կշարունակի արձանագրել նորանոր նվաճումներ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և մշտապես կհավակնի համարվել՝ միջազգային փորձում բացառիկ օրինակ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ