Նորություններ

Պարզաբանում՝ միջազգային տրիբունալում քննվող գործի վերաբերյալ

03/08/2018
Հայտնում ենք նաև, որ այդ կապակցությամբ ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, կողմից իրականացված և ներկայումս իրականացվող գործողությունները ուղղված են միայն Հայաստանի Հանրապետության շահերը ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում պաշտպանելուն, և համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը և նման գործերի քննության միջազգային պրակտիկային: Նշվածից ելնելով գտնում ենք, որ հրապարակման մեջ տեղ գտած որևէ անձին «մաքրել» կամ «հովանավորչությունը արդարացնել» որակումներն առնվազն անընդունելի են և չեն համապատասխանում իրականությանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախագիծ՝ ուղղված ՔԿՀ-ներում պահվող անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների պատշաճ մատուցման ապահովմանը

31/07/2018
Նշված նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի կալանավորված անձանց և դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների պատշաճ մատուցումը, կհստակեցվի կալանավորված անձանց և դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծավալը, բովանդակությունը, կապահովվի կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրման գործընթացի արդյունավետությունը, կստեղծվեն անհրաժեշտ երաշխիքներ և կառուցակարգեր՝ կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանման իրավունքի ապահովման համար: Նախագծին կարող եք ծանոթանալ և Ձեր առաջարկությունները ներկայացնել հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/1034/about

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարության արձագանքը՝ ՔԿՀ-ներում դիտորդների խմբի անդամների մի շարք հայտարարությունների վերաբերյալ

31/07/2018
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամները մամուլի ասուլիսի ժամանակ մի շարք հարցեր էին բարձրացրել, որոնց վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը հարկ է համարում պարզաբանել:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արտակ Զեյնալյանն ԱՄՆ-ում մասնակցել է Կրոնական ազատությունների հարցերով նախարարական հանդիպմանը

30/07/2018
Հուլիսի 27-ի լիագումար նիստում ելույթ է ունեցել նաև ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի նոր կառավարության տեսլականին` «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության ոչնչացման և Մերձավոր Արևելքի քրիստոնյաների իրավունքների ոտնահարման հարցերի վերաբերյալ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պարզաբանում՝ ՔԿՀ-ներում դիտորդների խմբի անդամի հայտարարության վերաբերյալ

27/07/2018
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը, անդրադառնալով ազատազրկված կանանց իրավունքներին, օրերս հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ «Աբովյան ՔԿՀ-ում կալանքի տակ է 4 անչափահաս երեխայի մայր, այն դեպքում, երբ օրենքով չպետք է իրականացվեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հանրագրերի նոր ինստիտուտը կայանում է

27/07/2018
Վերջինով առաջարկվում է բացառել դատական կարգով ամուսնալուծության՝ Ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված հիմքը: Ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում ամուսնալուծությունը չի կարող իրականացվել դատական կարգով, եթե ամուսնալուծության հետ միաժամանակ չեն ներկայացվել Ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վեճերի հետ կապված պահանջներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկում` նվիրված Հայաստանում հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց որոշումների կայացման աջակցմանը

26/07/2018
Քննարկման ընթացքում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղեկություն՝ դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ

25/07/2018
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Փաթեթով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում կատարվել են մոդելային և ընթացակարգային փոփոխություններ, որոնց առանձնահատկությունները հետևյալն են.

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քաղաքացիների կողմից լրացուցիչ դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա. տեղեկություն վարչական համաներման մասին

25/07/2018
Հիշյալ օրենքի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ձեռնամուխ կլինի այն կատարողական վարույթների կարճմանը, որոնք հարուցվել են 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված մի շարք վարչական իրավախախտումների վերաբերյալ Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի հիման վրա:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման արդյունավետ էլեկտրոնային գործիքներ են ներդրվում

24/07/2018
Արդարադատության նախարարությունը հորդորում է օգտվել ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքից, առցանց եղանակով դիմել և տեղեկատվություն տնօրինողներից ստանալ իրենց հարցումների պատասխանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայտարարություն

24/07/2018
Նախարարությունը հորդորում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից մատուցած ծառայությունների վերաբերյալ հիմնավոր բողոքների առկայության դեպքում դիմել Նախարարության թեժ գծի ծառայությանը՝ 85-00 հեռախոսահամարով կամ e-hotline.am բազմաֆունկցիոնալ պորտալի միջոցով: Բոլոր հիմնավոր բողոքները կուսումնասիրվեն և համապատասխան ընթացք կստանան:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղի ունեցավ երեխաների նկատմամբ բռնության արձագանքման առկա ընթացակարգերի գնահատմանն ուղղված համաժողով

24/07/2018
Հանդիպմանը ներկա են եղել շահագրգիռ գերատեսչությունների, պետական և հասարակական կառույցների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ