Դեպի վեր
Հաղորդագրություններ
  • Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումների մարզային փուլն այսօր շարունակվել է Գյումրի քաղաքում: Հայեցակարգային դրույթները ներկայացրել են ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն ու հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:

    Ավելին...

  • Նա առանձնացրել է երկու կարևոր հանգամանք՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ու կառավարման ձևի փոփոխությունը: Նա կարևորել է նաև երկրում ինստիտուցիոնալ փոփոխության անհրաժեշտությունը: «Մենք պետք է սահմանենք այնպիսի վիճակ, որ անձերի փոփոխությունը չազդի համակարգի վրա: Կառավարման ձևի փոփոխությունը պետք է երկրում հանգեցնի կուսակցական համակարգի կայացմանն, ինչը կբերի կուսակցական քաղաքական պատասխանատվության ինստիտուտի ամրագրմանը»,-հավելել է Հանձնաժողովի անդամը: Խոսելով դատական համակարգի մասին՝ նա նշել է, որ քննարկվում է անցում կատարել երկաստիճան դատական համակարգի, որն ավելի արդյունավետ կլինի:

    Ավելին...

  • Դեռ Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան եղած ժամանակ՝ Հովհաննես Մանուկյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել հայ համայնքի հոգևոր մշակութային կյանքը, ուստի այցն առիթ էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանից հետաքրքրվելու Սուրբ Գևորգ եկեղեցու շինարարական աշխատանքների ներկա վիճակով:

    Ավելին...

  • Հարցը չափազանց կարևոր է անձանց իրավունքների անհիմն սահմանափակում թույլ չտալու և մարդկանց համար կենցաղային դժվարություններ չստեղծելու տեսանկյունից: Այն ուսումնասիրվել է խորությամբ և ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ խնդիրը արագ կարգավորելու համար: Նշված դեպքերով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածում է բացառապես այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, և դա ակնհայտ երևում է կատարողական ցանկացած փաստաթուղթ ուսումնասիրելիս:

    Ավելին...

  • Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ընդդեմ ՀՀ-ի ներկայացված բողոքների մեծ մասը վերաբերում է հատկապես բերման եթարկված կամ ձերբակալված անձանց իրավունքների խախտման դեպքերին: Եվրոպական իրավունքը, սակայն, սահմանում է հանցանք կատարելու կասկածի հիման վրա ազատությունից զրկված անձանց իրավունքների նվազագույն շրջանակ, որոնք նաև տեղ են գտել Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում: Ի՞նչ նոր իրավունքներ են ամրագրել և ի՞նչ նոր երաշխիքներ են սահմանել օրենսգրքի հեղինակները՝ դրանց պահպանման համար, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ներկայացնում է ՀՀ Արդարադատության փոխնախարար, Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը:

    Ավելին...

  • Հանդիպման ընթացքում նախարարը բարձր է գնահատել Հիմնադրամի շուրջ 20 տարվա գործունեությունը Հայաստանում, որն ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը և նրանց առողջապահական պայմանների ու կրթական վիճակի բարելավմանը: Կողմերը քննարկել են Հայաստանում վերականգնողական արդարադատությանն ու որդերգրմանն առնչվող հարցեր:

    Ավելին...

  • Հաշվի առնելով վերջին ժամանակների ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կարգավիճակին վերաբերող հասարակական հետաքրքրությունը՝ այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանին և «Անմեղության հայկական ծրագիր» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Զարուհի Մեժլումյանին:

    Ավելին...

  • Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել անչափահաս դատապարտյալների սոցիալական հետագա ինտեգրմանն առնչվող քննարկում, որտեղ Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջավոր փորձագետները շահագրգիռ կողմերին կներկայացնեն ոլորտի ձեռքբերումները:

    Ավելին...

  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը հուլիսի 1-ին ընդունել է Հավայի նահանգի սենատոր Սյուզան Չուն Օքլանդին: Կողմերը քննարկել են ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու զարգացմանն ուղղված հեռանկարները: Արման Թաթոյանը անդրադարձել է մասնավորապես Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծին, դրանով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կիրառմանը, որի համար աշխատանքային խմբի անդամներն ուսումնասիրել են նաև միջազգային փորձը՝ հասկանալու համար՝ որքանո՞վ է այս կամ այն նորամուծությունը կիրառելի հայաստանյան իրականության մեջ:

    Ավելին...

  • Հանդիպման ընթացքում քննարկվել են փախստականներին առնչվող օրենսդրական կարգավորրումները, անդրադարձ է եղել «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքին: ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչն իր գոհունակությունն է հայտնել երեկ մեկնարկած Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի վերաբերյալ՝ արժևորելով ծրագրում տեղ գտած փախստականներին առնչվող դրույթները:

    Ավելին...

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն