Նորություններ

Արդարադատության նախարարը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

21/03/2018
Արդարադատության նախարարը շնորհավորել է դեսպանին Չինաստանի նախագահի վերընտրման կապակցությամբ և ընդգծել, որ հայ-չինական բարեկամությունը զարգացնելու մեծ ներուժ կա:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարը ԱՄՀ ներկայացուցչի հետ անդրադարձել է հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող աշխատանքներին

20/03/2018
Նախարար Հարությունյանը ԱՄՀ գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և սնանկության ոլորտի բարեփոխումներին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարը ԵԽ գործընկերոջ հետ քննարկել է համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք ծրագրեր

20/03/2018
Արդարադատության նախարարը բարձր է գնահատել ԵԽ հայաստանյան գրասենյակի հետ առկա համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մեկնարկել է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին փուլը

19/03/2018
Այսօր մեկնարկել է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին փուլը: Թեստավորման փուլի ընթացքին կարող եք հետևել առցանց:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՏՀԶԿ մոնիթորինգի խումբը Հայաստանում է

16/03/2018
Գնահատման շրջանակներում 11 փորձագետներից կազմված մոնիթորինգի խումբը զուգահեռ հանդիպումներ է ունենում մի շարք պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ 2014 թվականին ՏՀԶԿ կողմից Հայաստանին տրված 23 հանձնարարականների կատարման ընթացքը տեղում ուսումնասիրելու նպատակով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը կընդունվի շահագրգիռ կողմերի փոխհամաձայնությամբ

14/03/2018
Հանդիպմանը ներկա են գտնվել ազգային փոքրամասնությունները ներկայացնող ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի շուրջ երկու տասնյակ անդամներ: Քննարկման նպատակն էր ընդհանուր համաձայնություն ձևավորել օրենքի նախագծի առանցքային դրույթների վերաբերյալ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մեկնարկել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցման դասընթացը

12/03/2018
Դասընթացի շրջանակում ծառայողները կծանոթանան հրազենի և հատուկ միջոցների կառուցվածքին, նշանակությանը, դրանց հետ վարվեցողությանը և պահպանմանը, գործադրման կարգին, պայմաններին և վարժաձևերին, ինչպես նաև հրազենի կիրառման, քաղաքացիական պաշտպանության հիմունքներին, քրեակատարողական հիմնարկներում զանգվածային անկարգությունների և այլ արտակարգ դեպքերի ժամանակ ծառայողական առաջադրանքների իրականացման տեխնիկական հմտություններին և այլն:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

12/03/2018
Հանդիպմանը մասնակցել են Հանրային խորհրդի անդամները՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ և ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հանրային քննարկում՝ «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

05/03/2018
Նախարարի տեղակալ Վ. Քոչարյանը, հանդիպմանը ներկա ազգային փոքրամասնությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներին ներկայացնելով նախագծի հիմնական դրույթները, ընդգծել է, որ օրենքն ուղղված է համակարգված ծևով ամրագրելու ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների իրականացման մեխանիզմները և դրա ընդունումը բխում է նոր Սահմանադրության պահանջից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կբարելավվի ՔԿՀ-ներում մատուցվող բժկական օգնության որակը. ԱՆ-ն ստեղծում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ

01/03/2018
Նախարար Հարությունյանի խոսքով, նախագծի ընդունմամբ կստեղծվեն նախադրյալներ քրեակատարողական բուժօգնության ծառայության հանրային առողջապահության համակարգին ինտեգրվելու, մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը բարձրացնելու համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարը բրիտանացի փորձագետի հետ քննարկել է ՀՀ աշխատանքային օրենսդրությանը վերաբերող մի շարք հարցեր

26/02/2018
Քառօրյա աշխատանքային քննարկման առաջին հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ՀՀ ԱՆ իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանը, ՀՀ ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Քրիստիննե Գրիգորյանը և Նախարարության այլ աշխատակիցներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարության գործունեության 2017 թվականի հաշվետվությունը

20/02/2018
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2017 թվականի հաշվետվությունը

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ