Դեպի վեր
Հաղորդագրություններ
  • փայտյա շինանյութի զննությամբ, փայտի մեջ փորված թաքստոցից հայտնաբերել են պոլիէթիլենով փաթեթավորված երկու փաթեթ, որոնց մեջ առկա էին 0,4 և 0,7 գրամ քաշերով կանաչադարչնագույն, չորացված, մանրացված բուսական զանգվածներ, և պոլիէթիլենով փաթեթավորված երեք առանձին փաթեթ, որոնցից յուրաքանչյուրի մեջ առկա էին մեկական B-8 գրառմամբ սպիտակ գույնի օվալաձև դեղահաբ՝ 1,2 գրամ ընդհանուր կշռով:

    Ավելին...

  • Նախարարը ողջունեց ու շնորհավորեց շրջանավարտներին նրանց կյանքում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձության կապակցությամբ ու հիշեց իր դպրոցական տարիներից մի պատմություն: «Դասերից հետո ռազմագիտության ուսուցչիս հետ զրույցի ժամանակ հարցրեցի, եթե ձեր կյանքը նորից սկսեիք, ի՞նչը կփոխեիք: Ուսուցիչս պատասխանեց. «Կյանքիցս շատ գոհ եմ ու ոչինչ չէի փոխի, կապրեի այնպես, ինչպես ապրել եմ»»,- պատմեց Հովհաննես Մանուկյանն ու շրջանավարտներին մաղթեց ապրել այնպես, որ երբեք չփոշմանեն կատարածի ու ապրած կյանքի համար:

    Ավելին...

  • «Հայաստանի կառավարության գործունեության ծրագրում էական նշանակություն է տրված այն քայլերին, որոնք նպաստելու են մարդու իրավունքների պաշտպանությանը, առավել արդյունավետ դատական համակարգ ունենալուն: Ընդհանրապես, կառավարության ծրագիրն առանձնանում է իր ամբողջականությամբ, նպատակների և մեթոդների կոնկրետությամբ և հստակությամբ»,- Ազգային ժողովում ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

    Ավելին...

  • Ավելին...

  • Մայիսի 7-ին դատապարտյալը ևս մեկ անգամ տեղափոխվել է «Արթիկ» բժշկական կենտրոն, հաջորդ օրը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, իսկ մայիսի 9-ին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ հետազոտման նպատակով: «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից դատապարտյալին նշանակվել է դեղորայքային բուժում: Ներկայումս դատապարտյալ Ա. Հակոբյանը ստանում է դեղորայքային բուժումը, և անհրաժեշտության դեպքում նրան ցույց կտրվի համապատասխան բժշկական օգնություն:

    Ավելին...

  • ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ իրականացրած այցի ընթացքում նախարարը հանդիպեց այնտեղ պահվող ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանին: Հայտնի է, որ Առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող քրեական գործը հասարակական մեծ հնչեղություն ունի, իսկ Վարդան Պետրոսյանի անձի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ոչ միայն մեր երկրում, այլև Սփյուռքում, և մասնավորապես ֆրանսաբնակ մեր հայրենակիցների մոտ:

    Ավելին...

  • ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանն այցելեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի` մոտ 400 դատապարտյալների համար նախատեսված առաջին մասնաշենք, որը պատրաստվում է բացմանը: Լրագրողնրի հետ զրույցում նախարարը նշեց, որ ՔԿ հիմնարկի առաջին մասնաշենքի բացումը նախատեսվում է հունիսին, ամեն ինչ կարվի մյուս մասնաշենքերն այս տարվա նոյեմբերին շահագործման հանձնելու համար:

    Ավելին...

  • Հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկում կարգապահությունը խիստ հսկողության տակ է, իրավիճակը՝ վերահսկելի: Նկարագրվող իրադարձությունները ոչ մի աղերս չունեն իրականության հետ: ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում՝ մասնավորապես «Նուբարաշեն» և «Սևան» ՔԿՀ-ներում դատապարտյալների միջև վիճաբանության և ծեծի դեպքեր չեն գրանցվել, առավել ևս՝ ծանր վիճակում գտնվող դատապարտյալներ չկան:

    Ավելին...

  • Այսօր ՀՀ արդարադատության նախարարությունը «ԵՄ օրենսդրության և դատական համագործակցության ոլորտում քաղաքականության համապատասխանեցման գործընթաց և Թարգմանությունների կենտրոնի համար դատաիրավական ոլորտին առնչվող եզրաբանական կարողությունների զարգացում» Թվինինգ ծրագրի հետ համատեղ կազմակերպել էր օրենսդրության համապատասխանեցման գործընթացում թարգմանության առանցքային դերակատարմանն ու թարգմանական խնդիրների պատշաճ կարգավորմանը նվիրված համաժողով:

    Ավելին...

  • Մեծ ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Անվիճելի է, որ նրա շնորհիվ հայ թատերարվեստն առավել գունեղ ու կենդանի դարձավ: Սվետլանա Գրիգորյանի անզուգական խաղն ու հանդիսատեսին կլանելու անբռնազբոս էներգիան չէր խամրում անգամ հեռուստաթատրոնի ժանրում:

    Ավելին...

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն