Նորություններ

Արդարադատության նախարարն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին

01/12/2017
Դավիթ Հարությունյանը կարևորել է Արդարադատության նախարարության մշակած ՀՀ ընտրական օրենսգրքում և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծերը, որոնց ընդունման արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետ պայքար մղել ընտրությունների և հանրաքվեի ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի բացառման ուղղությամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկվել է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի՝ 2017-2021 թվականների ինստիտուցիոնալ զարգացման ռազմավարությունը

01/12/2017
Սուրեն Քրմոյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նման ձևաչափով քննարկումները և ընդգծել, որ անձնական տվյալների պաշտպանությունը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է: Ըստ Ս. Քրմոյանի՝ Կառավարությունը, ընդունելով նոր օրենք, քաղաքական կամք է դրսևորել այս ոլորտը կանոնակարգելու ուղղությամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է GRECO-ի գործադիր քարտուղարին

27/11/2017
Նախարար Հարությունյանը բարձր է գնահատել միջազգային հեղինակավոր կազմակերպության՝ GRECO-ի հետ համագործակցությունն ու կարևորել կառույցի դերը՝ Հայաստանի հակակոռուպցիոն ոլորտում լրջագույն բարեփոխումներ իրականացնելու հարցում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դավիթ Հարությունյանը մասնակցել է «Կոռուպցիայի կանխարգելումը և մարդու իրավունքների պաշտպանությունը» խորագրով համաժողովին

27/11/2017
Նախարար Հարությունյանի խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարը պարզունակ ծրագիր չէ, և եթե չփոխվի հանրային իրավագիտակցումը, ապա ամենալավագույն ձևակերպումները կմնան թղթի վրա՝ որպես բարի ցանկություններ: Դավիթ Հարությունյանի համոզմամբ, կոռուպցիայի դեմ պայքարում հաջողելու հարցում մեծ է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների դերը: Այս առումով նախարարը կարևորել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) հետ համագործակցությունը և նշել, որ այն լրացուցիչ խթան է հակակոռուպցիոն ոլորտի շարունակական բարեփոխման և օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու առումով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարության www.e-hotline.am կայքի միջոցով բարձրացված հարցերն օպերատիվ արձագանք կստանան

21/11/2017
www.e-hotline.am կայքի նպատակը նաև ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն ու ոլորտային խնդիրներին լուծում տալն է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենի հետ քննարկել է համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված մի շարք հարցեր

21/11/2017
Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու այն որակել արդյունավետ: Նախարար Հարությունյանը նշել է, որ տիկին Գիսլադոտիրը ժամանել է Հայաստանի համար շատ կարևոր ժամանակահատվածում, երբ սահմանադրական բարեփոխումից հետո Հայաստանը, օրենսդրության մեջ ծավալուն փոփոխություն կատարելով, փորձում է սահուն անցում ապահովել դեպի խորհրդարանական կառավարում: Այս համատեքստում նախարարը կարևորել է ԺՀՄԻԳ-ից ստացվող առաջարկություններն՝ ուղղված սահմանադրական մի շարք օրենքների նախագծերի բարելավմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կայացել է ՄԻՊ ռազմավարության 2017-2019թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը

20/11/2017
Նիստի ընթացքում նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ներկայացրել է կատարման փուլում գտնվող մի շարք աշխատանքներ ևս:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Good Governance հիմնադրամի պատվիրակությանը

20/11/2017
Հանդիպմանը մասնակցել են Ծրագրի ղեկավար Քրիսթին Մարշը, տնտեսական գծով խորհրդատու Աջայ Շարման և մոնիտորինգի և գնահատման գծով խորհրդատու Քաթլին Լաթիմերը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին

20/11/2017
Պատվիրակության կազմում են եղել Վենետիկի հանձնաժողովից պրոֆեսոր Պերե Վիլանովա Թրիասը, Պիեր Գարոնը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից՝ Ալեքսեյ Գրոմովը և Վասիլ Վաշչանկան:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

17/11/2017
Դավիթ Հարությունյանը ողջունել է նիստի մասնակիցներին, կարևորել օրակարգում ընդգրկված հարցերը՝ առաջարկելով խորհրդի անդամներին ունենալ կառուցողական քննարկում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

16/11/2017
Նախարարը շնորհավորել է բարեկամ երկրի դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նա ևս կշարունակի զարգացնել երկու երկրների՝ ամուր հիմքերի վրա դրված բազմաբևեռ համագործակցությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պրոբացիայի ծառայողները վերապատրաստվում են

14/11/2017
ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը և ՊՈԱԿ–ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորել են նմանօրինակ վերապատրաստումների կազմակերպումը՝ հույս հայտնելով, որ դրանք կկրեն շարունակական բնույթ, և արդյունքում վերապատրաստում անցած աշխատակիցները, ձեռք բերելով հմտություններ, դրանք հետագայում կկիրառեն իրենց աշխատանքում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ