Նորություններ

Կայացել է ԱՊՀ անդամ երկրների Իրավական օգնության իրականացման մեխանիզմների կատարելագործման հարցերով առաջարկությունների մշակման աշխատանքային խմբի նիստը

10/10/2017
Աշխատանքային խմբի ղեկավար Վիգեն Քոչարյանը ողջունել է մասնակից երկրների անդամներին՝ ներկայացնելով քննարկվելիք հարցերի օրակարգը և մաղթել արդյունավետ աշխատանքային քննարկումներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարի բացման խոսքը՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի հանրային քննարկմանը

10/10/2017
Երևանում հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր» թեմայով հանրային քննարկում: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի բացման խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ.

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրին

06/10/2017
Նախարարի խոսքով, սահմանադրական փոփոխություններից հետո Արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել օրենսդրության համապատասխանեցմանը մայր օրենքին: Այդ համատեքստում նախարար Հարությունյանը գործընկերոջ հետ քննարկել է տեղեկատվության ազատությանը, անձնական տվյալների և լրագրողների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների իրականացման ընթացքն ու կարևորել հավաքների անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների և լրագրողների համար վերապատրաստման դասընթաց անցկացնելու հարցը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է Արևելյան գործընկերության իրավունքի գերակայության հարցերով հարթակի հանդիպմանը

05/10/2017
Հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով` ներկայացնելով արդարադատության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և ապագայում իրականացման ենթակա արդարադատության ոլորտի բարեփոխումները: Վ. Քոչարյանը անդրադարձել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծով ամրագրված իրավակարգավորումներին` մատնանշելով Բարձրագույն դատական խորհրդի` դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող անկախ մարմնի դերը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կայացել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումը

03/10/2017
Ստուգման արդյունքներն ամփոփելուց հետո որակավորման տեղեկանք ստացած մասնակիցների վերաբերյալ տեղեկությունները կհրապարակվեն ԱՆ պաշտոնական կայքէջում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Միջազգային գործընկերների հետ քննարկվել է արդարադատության ոլորտի բարեփոխումներին միտված ծրագրերի համատեղ իրականացման հնարավորությունը

29/09/2017
Նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին դոնորների համակարգող խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու համար և նշել, որ ՀՀ կառավարությունն ու Արդարադատության նախարարությունը բարձր են գնահատում միջազգային գործընկերների ներգրավվածությունը բարեփոխումների յուրաքանչյուր ոլորտում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հասարակական և պետական ոլորտի գործընկերների հետ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի հիմնախնդիրներն ու անելիքները

29/09/2017
Սուրեն Քրմոյանը բարձր է գնահատել հասարակական կազմակերպությունների դերը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում և Արդարադատության նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել խորացնել հակակոռուպցիոն պայքարի շրջանակում շահագրգիռ բոլոր կազմակերպությունների հետ ներկայիս ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարության գործունեության տարեկան հաշվետվությունը (2016 թվականի սեպտեմբեր-2017 թվականի սեպտեմբեր)

28/09/2017
Գործող կառավարության մեկ տարվա գործունեության ընթացքում ՀՀ արդարադատոթյան նախարարության կողմից մշակվել են մի շարք իրավական ակտեր, որոնք պայմանավորված էին ինչպես նոր փոփոխված Սահմանադրությամբ, այնպես էլ մի շարք ոլորտներում իրավական կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտությամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

27/09/2017
Նախարար Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան միջև համագործակցությունը և իր գոհունակությունը հայտնել Իրանի օրենսդիր մարմնի կողմից «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման մասին» կնքված համաձայնագիրը վերջերս վավերացնելու փաստի առնչությամբ՝ վստահեցնելով, որ այն նոր որակ կհաղորդի իրավական ոլորտի ներկայիս համագործակցությանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

27/09/2017
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քրեակատարողական հիմնարկների առողջապահական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր, անդրադարձել նոր փոփոխված Սահմանադրությամբ ամրագրված առողջության պահպանման իրավունքներին ու դրանց իրականացման մեխանիզմներին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հանրային արշավ՝ ուղղված երեխաների հանդեպ բռնության վերացմանը

26/09/2017
Ամփոփելով խոսքը՝ Սուրեն Քրմոյանը հավելել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը, որպես առաջնահերթություն դիտարկելով երեխաների իրավունքների պաշտպանությունն ու նրանց նկատմամբ բռնության կանխարգելումը՝ պատրաստակամ է համագործակցելու և աջակցելու երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերին բոլոր հարթակներում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային աջակցության ծրագրի Ղեկավար կոմիտեի հերթական նիստը

20/09/2017
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանության 2014-2016 գործողությունների ծրագրի կատարողականը, 2017-2019 թթ. նոր ծրագրի շրջանակներում ներդրված համակարգման, մոնիտորինգի, թափանցիկության ապահովման, ինչպես նաև ՔՀԿ ներկայացուցիչների ավելի լայն մասնակցություն ապահովելուն ուղղված մեխանիզմները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ