Նորություններ

Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով Վիեննայում է

02/11/2016
Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ ընտրական օրենսգրքի ընդունմանը նախորդած և հաջորդած կարևոր զարգացումները, անդրադարձել 10 մատնահետքով ընտրողի նույնականացման համակարգի ներդրմանը, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակմանն ու նախագծով սահմանված տեսանկարահանման համակարգի ներդրմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սուրեն Քրմոյանը մասնակցել է Անչափահասների արդարադատության խորհրդի արտագնա նիստին

28/10/2016
Սուրեն Քրմոյանի գնահատմամբ, խորհուրդը ստեղծել է մի հարթակ, որի գլխավոր նպատակն է համատեղ ջանքերի օգնությամբ անչափահասների արդարադատությունը դարձնել առավել արդյունավետ: Նրա խոսքով՝ երբ խոսվում է անչափահասների արդարադատությունից կամ յուվենալ արդարադատությունից՝ շատերն այն շփոթում են ընտանեկան բռնության, ծնող-երեխա հարաբերությունների և տարբեր այլ խնդիրների հետ: «Իրականում անչափահասների արդարադատությունը ենթադրում է անչափահասների հանցավորության կանխարգելում ու անչափահասների արդարադատության ոլորտում առկա խնդիրներին արհեստավարժությամբ արձագանքում»,- ասել է նախարարի տեղակալը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման առաջին փուլը

27/10/2016
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վիգեն Քոչարյանը, հաջողություն մաղթելով մասնակիցներին, ներկայացրել է թեստավորման ընթացակարգը և նշել, որ ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության կայքում նախապես հրապարակվել է թեստի նմուշը և հարցաշարը: Թեստերում ներառված հարցերը վերաբերել են՝ ՀՀ Սահմանադրությանը, «Նոտարիատի մասին», ՀՀ Քաղաքացիական օրենսգրքին, ինչպես նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Բարոնուհի Էլիզաբեթ Սմիթին

27/10/2016
«Ջոն Սմիթի» անվան հիմնադրամի տնօրենի խոսքով՝ իրենք պատրաստակամ են համագործակցել Արդարադատության նախարարության հետ և իրենց կողմից իրականացվելիք ապագա ծրագրերում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Ֆիլիպ Բուայային

21/10/2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավական հարցերի տնօրինության գլխավոր ղեկավար Ֆիլիպ Բուայայի գխավորած պատվիրակությանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկվել է ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենքի նախագիծը

15/10/2016
Քննարկվել է ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենքի նախագիծը, որին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ԱՆ աշխատակազմի օրենսդրության վարչության պետ Բագրատ Ղազինյանը, Եվրոպայի խորհրդի և Արդարադատության նախարարության այլ ներկայացուցիչներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Վենետիկ

14/10/2016
Նիստի ընթացքում Արփինե Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով, որտեղ ներկայացրել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին հաջորդած մի շարք կարևոր զարգացումներ: Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ընտրացուցակների հրապարակման հիմնախնդրին` կարևորելով ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահության մակարդակի բարձրացումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արփինե Հովհաննիսյանը ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

04/10/2016
Արփինե Հովհաննիսյանը «Զարգացման քաղաքականության ֆինանսավորման չորրորդ գործառնության» շրջանակում, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է հարկային և սնանկության օրենսդրությունների, Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության աշխատանքների, օրենսդրական գործընթացի էլեկտրոնային հարթակի, անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև պրոբացիոն ծառայության հետ կապված մի շարք հարցեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արփինե Հովհաննիսյանը վերանշանակվել է

27/09/2016
2016 թվականի սեպտեմբերի 27-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի 1059 –Ա հրամանագրով, Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ԱՆ ներկայացուցիչը մասնակցել է Տեղեկատվության ազատության մասին օրենքի 250-ամյակին նվիրված միջազգային համաժողովին

24/09/2016
Սեպտեմբերի 21-22-ը ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը Կիևում մասնակցել է Տեղեկատվության ազատության մասին օրենքի 250-ամյակին նվիրված միջազգային համաժողովին՝ ուղղված ազգային կարգավորումների հետագա ամրապնդմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ցանկացած կոնսենսուս ունի իր գինը. Արփինե Հովհաննիսյան

20/09/2016
Արփինե Հովհաննիսյանը, Լեհաստան կատարած այցի շրջանակում, այսօր հանդիպումներ է ունեցել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Մայքլ Ջորջ Լինքի և ԵԱՀԿ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Էբերհարդ Փոլի հետ, ներկայացրել Հայաստանում ընտրական գործընթացի վերջին զարգացումները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արծաթե հուշամեդալներ ՝ Անկախության 25-ամյակի կապակցությամբ

20/09/2016
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, հանձնելով հուշամեդալները, շնորհավորել է պարգևատրվածներին և նշել, որ 2013 թվականին հիմնադրված Արդարադատության ակադեմիայի գործունեության հենց հաջորդ տարում բոլորը փաստեցին, որ այն կայացած կառույց է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ