Նորություններ

Արդարադատության նախարարն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր

31/08/2016
Մարզային այցի վերջին կանգառը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկն էր, որտեղ Արփինե Հովհաննիսյանը ծանոթացել է 2015 թվականին ամբողջությամբ շահագործման հանձնված հիմնարկի բնակեցման ընթացքին, եղել բնակելի գոտում, ծանոթացել սննդի որակին և զրուցել դատապարտյալների հետ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

30/08/2016
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների ընթացքը, ինչպես նաև անդրադարձել դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հանրային քննարկման է ներկայացվում «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի նախագծի ընդհանուր և հատուկ մասերի լրամշակված տարբերակները

30/08/2016
ՀՀ արդարադատության նախարարությունը կարևորում է հանրային քննարկման ներկայացված օրենսգրքի նախագծի վերաբերյալ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքները և կոչ անում մեկնաբանություններն ու առաջարկներն ուղարկել info@moj.am էլեկտրոնային հասցեին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քաղաքացիների եռամսյակային ընդունելության արդյունքները

24/08/2016
Ընդունելության ժամանակ քաղաքացիները տեղեկացվել են, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նման հարցերին միջամտելու իրավասությամբ օժտված չէ, և միայն ընթացք է տրվում այն գործերին, երբ կա վերջնական դատական ակտ, որտեղ կարգապահական վարույթ սկսելու հիմքեր կան:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՆ փոխդեսպանին ու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության նորանշանակ տնօրենին

23/08/2016
Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է ներկայում USAID-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին՝ մասնավորապես ներկայացնելով ապօրինի հարստացման քրեականացմանն ու իրական սեփականատերերի գրանցմանը վերաբերող օրենսդրական կարգավորումները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության պատվիրակությանը

19/08/2016
Նախարարն օրենսգրքում նախատեսվող փոփոխություններից ընդգծել է խնամատարության ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը և շեշտել, որ Նախարարության օրենսդրական նախաձեռնություններում հատուկ ուշադրություն է դարձվում երեխայի իրավունքի պաշտպանության լավագույն շահին ուղղված մեխանիզմների ներդրմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին

16/08/2016
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը օգոստոսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման առաջին փուլը

03/08/2016
Օգոստոսի 3-ին ՀՀ արդարադատության նախարարությունում մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման առաջին փուլը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կլոր-սեղան քննարկում նվիրված ՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի նախագծին

01/08/2016
Եռօրյա աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագիծը` ընդհանուր և հատուկ մասերով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղի է ունեցել արդարադատության ոլորտի ֆինանսավորման համաձայնագրերի Վերստուգող կոմիտեի նիստը

15/07/2016
Նախարարի խոսքով՝ ըստ ֆինանսական համաձայնագրի, «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը մոտենում է իր ավարտին, իսկ դատական ոլորտը այն տեղն է, որտեղ մշտապես անհրաժեշտ է հետևողական և հավակնոտ լինել:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատութան նախարարի աշխատանքային այցը Կոտայքի մարզ

15/07/2016
Այնուհետև նախարար Հովհաննիսյանը շրջայց է կատարել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, Նոտարական պալատի և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարածքային կառույցներ և տեղում ծանոթացել նրանց գործունեության պայմաններին ու մատուցվող ծառայությունների որակին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է Իրանի Վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի գլխավորած պատվիրակությանը

13/07/2016
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանակմանն ու իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ