Դեպի վեր
ԶԼՄ-ները մեր մասին
  • Դատարանի շենքը բաժանված է անվտանգության երեք գոտիների: Բաց գոտին նախատեսված է հասարակության համար, ներառում է կենտրոնական մուտքը, գրասենյակը, դատական դահլիճները, սպասարկման տարածքները: Փակ գոտին` դատավորների եւ դատարանների աշխատակազմերի համար: Արգելված գոտին` դատական նիստից առաջ եւ հետո շենքում ժամանակավորապես պահվող կալանավորված անձանց պահելու համար:

    Ավելին...

  • Պետռեգիստերի գործունեության հետ կապված` տեսչությունը ևս ստացել է բողոքներ, որոնք նույնպես ուսումնասիրության են ենթարկվել և իրենց լիազորությունների սահմանում լուծում ստացել:

    Ավելին...

  • «Նուբարաշենում» գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը: «Այսօր առավոտյան քրեակատարողական հիմնարկին Ենոքյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է հացադուլն ու ջրադուլը», -փոխանցեց Ղլեչյանը:

    Ավելին...

  • Օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ էր կայացրել հօգուտ ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանի: «Փաստինֆո» գործակալությունը խնդրեց Հայաստանի արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանին մեկնաբանել վճիռը, բողոքաբերի փաստարկներն ու Հայաստանի Հանրապետության կառավարության հակափաստարկները:

    Ավելին...

  • ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ն արդեն նոր շենք ունի: Հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարի 9-ին, ՀՀ արդարադատության նախարարության վարչական շենքում բռնկված հրդեհի հետևանքով` Փորձագիտական կենտրոնը ոչ միայն զրկվել էր շենքային պայմաններից, այլև զգալի կորուստներ կրել: ՀՀ նախագահի կարգադրությամբ փորձագիտական կենտրոնի շենքային պայմաններով ապահովման խնդիրը ներառվել է դատաիրավական բարեփոխումների 2009-2011թթ-ի ռազմավարական գործողությունների ծրագրում: Արդյունքում, չորս տարի իր գործունեությունն իրականացնելով վարձակալության հիմունքներով ձեռք բերված շենքում` կենտրոնը վերջապես ունեցավ իր շենքը: Շենքը կառուցվել է Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով:

    Ավելին...

  • «Մենք հիմա ունենք մի վիճակ, որ երկու թեւ՝ կուսակցության ներսում կամ կուսակցության անունն օգտագործելով, իրար հետ վիճում են: Այս վեճը, սակայն, դուրս է արդարադատության նախարարության գործառույթներից: Սա իրենց ներքին վեճն է, եւ դա իրենք իրար մեջ պետք է լուծեն»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «հնչակյաններն ընդդեմ հնչակյանների» գործին՝ կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ բոլոր ընտրություններից առաջ նմանատիպ խնդիրներ տարբեր կուսակցություններում ծագում են: Պատասխանելով լյուդմիլասարգսյանական կողմի հնչեցրած մեղադրանքներին, որ գրանցելով պերկուպերկյանականներին՝ նախարարությունը՝ պետական մարմինը, քաղաքական իշխանության պատվերն է կատարում, մեր զրուցակիցը պարզաբանում է, որ արդարադատության նախարարությունն այս ոլորտում իրականացնում է գրանցում. «Եթե վաղը իրենք համագումար անեն, եւ որոշվի, որ ոչ Լյուդմիլա Սարգսյանը, ոչ Գեւորգ Պերկուպերկյանը չեն կարող լինել ատենապետ, այլ մի երրորդ անձ պետք է լինի, կբերեն փաստաթղթերը, դրանք ճիշտ կլինեն՝ մենք նորից կգրանցենք»:

    Ավելին...

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն