ԱՆ-ն առաջարկում է բացահայտել պետական գնումներին մասնակցող կազմակերպությունների իրական սեփականատերերին

24/08/2016

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ եթե առկա են տվյալ կազմակերպության միայն իրավաբանական անձ հանդիսացող իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալներ, ապա միայն դրանք բավարար չեն իրական սեփականատերերի բացահայտման պահանջը կատարված համարելու համար:

«Պետք է հստակորեն հայտնի լինի այն ֆիզիկական անձը, որը կապված է կազմակերպٳթյան հետ: Ընդ որում՝ պետք է ներկայացվեն իրավական ուժ ունեցող փաստաթղթեր, որոնք կապացուցեն, որ իրենք են իրական սեփականատերերը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ Արդարադատության նախարարությունն առաջարկում է ﬕ կարգավորում, որը գնուﬓերի ողջ գործընթացը կդարձնի առավել թափանցիկ:

 

Սկզբնաղբյուրը  ՝ http://armenpress.am/arm/news/857879/