Դեպի վեր

Կառավարությունը նախատեսում է բարձրացնել կոռուպցիոն հանցագործությունների քննության որակը

08/02/2017

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում կոռուպցիոն հանցագործությունների քննության և հանրային հաշվետվողականության որակը բարձրացնելու ուղղությամբ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի հարցին:

«Մենք քննարկում ենք այն, թե ինչպե՞ս ներազդել այդ քննությունների որակի վրա: Եվ կարող եմ ասել, որ արդեն շրջանառության ﬔջ է օրենքի նախագիծ, որի համաձայն այն մարﬕնները, որոնք իրականացնում են կոռուպցիոն հանցագործությունների քննություն, պարտավոր են լինելու հաշվետվություն ներկայացնել հանրությանը և ներկայացնել պարզաբանուﬓեր, թե այս կամ այն գործը ինչո՞ւ է կարճվել»,- «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:

 

Սկզբնաղբյուրը ՝ https://armenpress.am/arm/news/877886/

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն