Դեպի վեր

Դատական նոր օրենսգիրքը կլուծի համակարգում առկա մի շարք խնդիրները. Արփինե Հովհաննիսյան

02/03/2017

Դատական համակարգի վերաբերյալ բոլոր դժգոհություններն ուղղվում են արդարադատության նախարարին և այս առնչությամբ նախարարի սահմանափակ լծակներից մեկը օրենսդրական ճանապարհով համակարգը բարեփոխելու հնարավորությունն է: Ներկայացնելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագիծը՝ այս մասին նշեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ վարչապետի 100 օրվա ամփոփման ժամանակ արդարադատության նախարարության կողմից դատական համակարգի վերաբերյալ ներկայացված ախտորոշումը պայմանավորված էր դատական համակարգի ցածր վարկանիշով, ձևավորված ոչ միասնական դատական պրակտիկայով, կոռուպցիայի վերաբերյալ տարածված պատկերացումներով, դատավորների անկախության ցածր մակարդակով, գործերի ողջամիտ քննության խախտումներով և այլն: Նախարարը, կարևորեց օրենքի նախագիծը և նշեց, որ այն կլուծի համակարգում առկա մի շարք խնդիրները: 

 

Սկզբնաղբյուրը ՝ http://www.aravot.am/2017/03/02/861130/

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն