Դեպի վեր

Կընդլայնվի նոտարի կատարողական մակագրության ինստիտուտը. այս կերպ դատարանները կբեռնաթափվեն. Դավիթ Հարությունյան

09/10/2017

 Գործադիրն այսօր հավանության արժանացրեց «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագիծը, որը ինչպես ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, վերաբերում էր դատարանների գերծանրաբեռնվածության թուլացմանը:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զգալի մաս են կազմում ֆինանսական կազմակերպությունների և բանկերի հայցերով գործերը, որոնք որպես կանոն շատ տիպային են, բայց ծանրաբեռնում են դատարանները: Առաջարկության էությունն այն է, որ մենք ընդլայնենք նոտարի կատարողական մակագրության ինստիտուտը և նմանատիպ պայմանագրերը ներկայացվեն և վավերացվեն նոտարին էլեկտրոնային տեսքով, և նաև պարզեցված համակարգ ենք առաջարկում, որը թույլ կտա նոտարի կատարողական մակագրության միջոցով, խուսափելով դատական վեճերից, հարցը տանել կատարման»,-ներկայացրեց նախարարը: Նա նշեց, որ փոփոխությունը կբեռնաթափի դատարանները:


Սկզբնաղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2017/10/05/Davit-H/2502606

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն