Դեպի վեր

Դատարան հնարավոր կլինի դիմել էլեկտրոնային տարբերակով, իսկ ԴԱՀԿ գնալ էլ պետք չի լինի

19/12/2017

Ազգային Ժողովի արտահերթ նիստում արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց հաջորդ օրենսդրական նախագիծը, որով փոփոխություններ են նախատեսվում Քաղաքացիական դատավարության օրենսգրքում եւ հարակից այլ օրենքներում: Այսօր արդեն առաջին ընթերցմամբ քննարկվեց Քրեական դատավարության օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախագիծը:

Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ նախագծի անհրաժեշտության մասին շատ է խոսվել եւ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը բազմիցս է խորհրդրանում խոսել էլեկտրոնային տարբերակով դատարան դիմելու անհրաժեշտության մասին: Նախագծերի փաթեթով այդ հնարավորությունը տրվում է ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ վարչական գործերով դատարան դիմելու համար: Նախատեսվում է, որ հայցադիմում, դիմում, հայցադիմումի պատասխան, միջնորդություն եւ այլ փաստաթղթեր դատարան կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով, իսկ տեխնիկական հարթակն արդեն պատրաստ է: «Datalex.am» տեղեկատվական համակարգի միջոցով դա հնարավոր է իրականացնել: Այդուհանդերձ չի սահմանափակվում թղթային տարբերակով դատարան դիմելու հնարավորությունը, պարզապես էլեկտրոնային ստորագրության առկայության պայմաններում քաղաքացին կկարողանա էլեկտրոնային տարբերակով դիմել դատարան: Ընդ որում, ապացույցները անձը կներկայացնի սկանավորված տարբերակով, իսկ հետագայում դատարանը կբերի բնօրինակները, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Արդարադատության նախարարի տեղակալը նշեց, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավոր Արտակ Զեյնալյանի ներկայացրած առաջարկն ընդունելի է իրենց համար եւ նոտարական վավերացմամբ լիազորագրով եւս կկարողանան էլեկտրոնային տարբերակով դիմել դատարան:

Հաջորդ փոփոխությունը դատական ակտի հարկադիր կատարմանն է վերաբերվում, որի դեպքում նույնպես դատարանի վճիռը էլեկտրոնային եղանակով հնարավոր կլինի հասցնել դատական ակտերի հարկադիր ծառայություն, որի պարագայում էական ժամանակ կտնտեսվի:

Սկզբնաղբյուրը ՝ http://armtimes.com/hy/article/127611

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն