Դեպի վեր

Ընտրական օրենսգիրքը վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված դրույթները ավելի են ընդլայնվում. Դավիթ Հարությունյան

08/01/2018

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց  «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում» և հարակից այլ օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու որոշումը։ Նա նշեց, որ փոփոխությունը պայմանավորված է ընտրությունից հետո կատարված մոնիթորինգով։
«Տվյալ պարագայում խոսքը վարչական ռեսուրսի չարաշահմանն է վերաբերվում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, այնուամենայնիվ, մեր ընտրությունների ժամանակ տեղի ունեցան բացասական երևույթներ, ուստի այս փոփոխությունների նպատակն է կանխել դրանք»,-ասաց նա:
Նախարարն ամեն դեպքում նշեց, որ թեև գործող Ընտրական օրենսգիրքը վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված դրույթներ պարունակում է, սակայն փոփոխություններն ավելի են ընդլայնվում:
Մասնավորապես նա նշեց, որ եթե նախկինում ունեինք հանրային ծառայողներ, ապա այժմ նաև բժշկական, տարբեր տիպի ուսումնական, նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների դեպքում իրենց լիազորությունները իրականացնելիս իրավունք չունեն նախընտրական քարոզչություն իրականացնել, հիմա արդեն նաև ի պաշտոնե գործելիս:

Սկզբնաղբյուրը ՝ http://www.tert.am/am/news/2017/12/28/Davit-harutyunyan/2576871

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն