Դեպի վեր

«Որդեգրել ենք դասական մոտեցում». Զեյնալյանն արձագանքում է նոր հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի քննադատություններին

11/01/2019

Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է, որի ձեւը եւ բովանդակությունը ենթակա են խմբագրման եւ կատարելագործման: Այս մասին NEWS.am-ին հայտնել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրին եւ դրա վերաբերյալ քննադատություններին:

Արդարադատության նախարարությունը շրջանառել է հակակոռուպցիոնռազմավարությունը 2019-2022 թվականների համարորում նշված էոր «վերջինտարիների ընթացքում ՀՀ կառավարությունը հետեւողական պայքար է մղելկոռուպցիայի դեմ՝ հակակոռուպցիոն պայքարը ճանաչելով իր գործունեությանառանցքային ուղղություններից մեկը»: Արդյոք «վերջին տարիներ» ասելով նկատիէ առնվում նաեւ ՀՀԿ-ի իշխանության տարիները եւ արդյոքըստ ՁեզՀՀԿ-ականիշխանությունը հետեւողական պայքար է մղել կոռուպցիայի դեմ:

Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է, որի ձեւը եւ բովանդակությունը ենթակա են խմբագրման եւ կատարելագործման: Որդեգրված տրամաբանությանը համահունչ՝  Արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով հասարակական արձագանքը, խմբագրել է Նախագծի ներածական հատվածը, եւ e-draft.am կայքում արդեն իսկ տեղադրված է խմբագրված տարբերակը:

Բովանդակային առումով անդրադառնալով նախագծին՝ նշեմ, որ նախագծի բովանդակային մասը կազմվել էր հիմնականում հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմավարությունը մասնագիտական փաստաթուղթ է, եւ դրանում վերլուծվում են նախկին ռազմավարությամբ արձանագրած արդյունքները, այդ թվում՝ ռազմավարության կատարողականի թերացումները:

Նախագծի վերոնշյալ նախադասությունը ներառվել էր՝ հաշվի առնելով հենց ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների կատարումը, քանի որ թեպետ  միջազգային գործընկերների պնդմամբ օրենսդրական մակարդակում այս ոլորտում մի շարք քայլեր են իրականացվել, սակայն գործնականում կոռուպցիայի դեմ պայքարում առկա էին խնդիրներ:

Սկզբնաղբյուրը՝ https://news.am/arm/news/489967.html?fbclid=IwAR1RlH8g16WpIgytygmy-vh-xy-IIbvDuwypXGHSkGhoiUbmjfnTFQSdRC0

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն