Դեպի վեր

ՔԿՀ-ներում արտոնյալ կարգավիճակ ունեցողների դեմ պայքարը արդյունավետ է, բայց շատ անելիք կա.Բադասյան

29/10/2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կարծիքով` Քրեակատարողական հիմնարկներում արտոնյալ կարգավիճակ ունեցողների դեմ պայքարը բավականին արդյունավետ է: Նորանոր դեպքեր են բացահայտվում արգելված իրերի տեղափոխման, թմրանյութերի ներթափանցման փորձերի հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում Ռուստամ Բադասյանը նշեց, որ քրեակատարողական ոլորտի նոր ռազմավարությունը արդեն մշակվել է և շուտով կուղարկվի Կառավարություն:
«Քրեական հեղինակությունների ազդեցության մասին հետևողական պայքար է տարվում քրեակատարողական հիմնարկներում, որպեսզի որևէ անձ արտոնյալ կարգավիճակ չունենա:Օրենքով գող կամ քրեական հեղինակություն կարգավիճակը չի քննարկվում, այլ քննարկվում է արտոնյալ կարգավիճակ ունեցող անձ կա քրեակատարողական հիմնարկներում, թե ոչ: Այս առումով կարող եք հետևել քրեակատարողական ծառայության կողմից տարածվող հաղորդագրությունները: Նորանոր դեպքեր են հայտնաբերվում արգելված իրերի տեղափոխման, թմրանյութերի ներթափանցման փորձերի հետ կապված: Կարծում եմ, բավականին արդյունավետ է պայքարը, բայց դեռ շատ անելիքներ ունենք»,- եզրափակեց Բադասյանը:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն