Наверх
Ответы и вопросы

Направьте ваш вопрос




  • Ի՞նչ ծառայություններ են մատուցում պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակները, և ինչպե՞ս ծանոթանալ գրասենյակների հասցեներին: Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակները մատուցում են՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների, ՀՀ կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի սպասարկման գրասենյակների, ՔԿԱԳ-ի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, ինչպես նաև Միգրացիոն պետական ծառայության կողմից մատուցվող ծառայություններ: Գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների և հասցեների վերաբերյալ տեղեկատվություն ունենալու համար խնդրում ենք այցելել հետևյալ հասցե՝ http://moj.am/services/service_offices:

    Ответы: 0
  • Брак

  • ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների միմյանց և ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, գրանցման ժամկետները, ժամկետների կրճատման դեպքում վճարվելիք գումարի չափը:

    • Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների միմյանց և ՀՀ քաղաքացիների հետ ՀՀ-ում ամուսնություն գրանցելիս անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը և տվյալ պետության իրավասու մարմինների կամ դեսպանության /հյուպատոսության/ կողմից տրված ընտանեկան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ /տեղեկանք, թույլտվություն, հայտարարություն և այլն/` վավերացված ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում` եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ միջազգային պայմանագրերով: Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթը /փաստաթղթերը/ և քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի անձը հաստատող փաստաթուղթը թարգմանվում են հայերեն լեզվով` օրենքով սահմանված կարգով:Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը և ոչ ուշ, քան երեք ամիսը: ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների միմյանց և ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվությունը սահմանված ժամկետից շուտ ստանալու համար անհրաժեշտ է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումար հետևյալ դրույքաչափերով` երկու աշխատանքային օրվա ընթացքում 150000 դրամ, հինգ աշխատանքային օրվա ընթացքում 120000 դրամ, յոթ աշխատանքային օրվա ընթացքում 90000 դրամ:

      (30/07/2012)

    Ответы: 1
  • Документ семейного статуса

  • ՀՀ-ում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ դ 1 ձևի տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ժամկետները, ժամկետների կրճատման դեպքում վճարվելիք գումարի չափը և պետական տուրքի չափը:

    • Տեղեկանք ստանալու համար տեղեկանք հայցողը կամ նրա ծնողը, կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը պետք է նախարարություն ներկայացնի` տեղեկանք հայցողի անձը հաստատող փաստաթուղթը, տեղեկանք հայցողի բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարաքային բաժնից տրված տեղեկանք ամուսնության ակտի գրանցման բացակայության մասին, իսկ եթե նախկինում ամուսնացած է եղել, ապա նաև ամուսնության դադարման փաստը հաստատող փաստաթղթի պատճենը, սահմանված ձևի դիմում-հայտարարություն: Դիմում-հայտարարության ձևը տրամադրում է նախարարությունը: Եթե տեղեկանք ստանալու համար դիմում ներկայացրել է դիմողի ծնողը, ապա վերը նշված փաստաթղթերից բացի անհրաժեշտ է ներկայացնել նաև զավակի անձը հաստատող փաստաթղթի, ծննդյան վկայականի պատճենները և իր անձը հաստատող փաստաթուղթը: Եթե տեղեկանք ստանալու համար դիմում ներկայացրել է տեղեկանք հայցողի կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը, ապա ներկայացնում է նաև տեղեկանք հայցողի կողմից օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը և իր անձը հաստատող փաստաթուղթը:Տեղեկանքը տրվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը նախարարություն ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում:Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքը սահմանված ժամկետից շուտ ստանալու համար անհրաժեշտ է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումար հետևյալ դրույքաչափերով` մեկ աշխատանքային օրվա ընթացքում` 10000 դրամ, երկու աշխատանքային օրվա ընթացքում`7000 դրամ: Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու համար գանձվում է պետական տուրք` 1000 դրամ:

      (30/07/2012)

    Ответы: 1
  • Коррекция, изменение, дополнение, восстановление

  • Անվան փոխման, քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումների, լրացումների կամ փոփոխությունների կատարման, քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման ժամկետները, ժամկետների կրճատման դեպքում վճարվելիք գումարի չափը և պետական տուրքի չափը:

    • Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը քննության է առնում դիմում տալու օրվանից երկամսյա ժամկետում: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարգելի պատճառների առկայության դեպքում դիմումի քննարկման ժամկետը ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ ՀՀ արդարադատության նախարարությունը` առավելագույնը երկու ամսով:Անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք` 5000 դրամ:Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ ՀՀ արդարադատության նախարարության անվան, հայրանվան, ազգանվան փոխման վերաբերյալ եզրակացությունը, ապակառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետևյալ դրույքաչափերով` երեք աշխատանքային օրվա ընթացքում 50000 դրամ, հինգ աշխատանքային օրվա ընթացքում 30000 դրամ, տասը աշխատանքային օրվա ընթացքում 20000 դրամ: Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխությունների կատարման, քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման վերաբերյալ դիմումը ՔԿԱԳ մարմինը պետք է քննարկի դրա ստացման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարգելի պատճառների առկայության դեպքում դիմումի քննարկման ժամկետը ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ ՀՀ արդարադատության նախարարությունը` առավելագույնը երկու ամսով: Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտի գրանցման վերականգնման վերաբերյալ կամ քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխությունների եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետևյալ դրույքաչափերով` երեք աշխատանքային օրվա ընթացքում` 30000 դրամ, հինգ աշխատանքային օրվա ընթացքում 20000 դրամ, տասը աշխատանքային օրվա ընթացքում 10000 դրամ:

      (30/07/2012)

    Ответы: 1
Министерство Функции Библиотека Информационный центр Прием граждан

Подписка