ՔԿԱԳ ծառայություններ

Որդեգրման պետական գրանցման հիմքը

  1. Որդեգրման պետական գրանցման համար հիմք է դատարանի՝ որդեգրման մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը:

 Որդեգրման պետական գրանցման դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը․

  1. Որդեգրման պետական գրանցման համար դիմումը կարող է ներկայացվել որդեգրողի (որդեգրողների) կամ նրա լիազորած անձի միջոցով:
  2. Որդեգրման պետական գրանցման համար ներկայացվում են՝

1) որդեգրողի (որդեգրողների) անձը հաստատող փաստաթղթերը (պատճենները).

2) դատարանի՝ որդեգրման մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը.

3) երեխայի ծննդյան ակտային գրանցման տեղեկանքը կամ ծննդի պետական վկայականը.

4) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի միջոցով:

  1. Որդեգրման մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները.

1) որդեգրողի (որդեգրողների) անունը, ազգանունը, հայրանունը, սեռը, ծննդյան թիվը և վայրը, քաղաքացիությունը, ազգությունը՝ ըստ ցանկության.

2) որդեգրողի (որդեգրողների) բնակության վայրը.

3) որդեգրողի (որդեգրողների) անձը հաստատող փաստաթղթերի տվյալները (սերիա, երբ և ում կողմից է տրվել).

4) որդեգրողի (որդեգրողների) ամուսնության գրանցման վայրը և ժամանակը՝ առկայության դեպքում.

5) լիազորած անձի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները (սերիա, երբ և ում կողմից է տրվել).

6) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը մինչև որդեգրումը և որդեգրումից հետո.

7) որդեգրման մասին վճիռ կայացրած դատարանի անվանումը, վճռի կայացման ժամանակը և համարը.

8) երեխայի ծննդյան ակտային գրանցման վայրը, ժամանակը և համարը.

9) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Որդեգրման պետական գրանցում կատարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը։

Որդեգրման պետական վկայականը դիմումատուին տրվում է էլեկտրոնային եղանակով՝ դիմումատուի կողմից տրամադրած էլեկտրոնային փոստի միջոցով կամ թղթային կրիչի վրա։

Որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը

  • Որդեգրման ակտային գրանցման համար պետական տուրք նախատեսված չէ:
  • Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Որդեգրման ակտային գրանցման, ներառյալ վկայական տալու համար պետական տուրք նախատեսված չէ ։

Լրացուցիչ ծառայության դիմաց գանձվող վճարի չափը՝

          Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրման ենթակա երեխայի որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով դիմումների ուսումնասիրություն - 1.000.000 ՀՀ դրամ