
Արթուր Հովհաննիսյան
Նախարարի առաջին տեղակալ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
10.02.1980թ, Երեւան
Աշխատանքային գործունեություն
2017 թ.մայիսի 17-ից ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի վրա
2016 թ. հոկտեմբերի 17-ից՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
2013-2016թթ. ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ
2013թ ՀՀ փաստաբանների պալատի անդամ,փաստաբան
2011-2013թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետի պաշտոնը
2010-2011թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի եվրաինտեգրման վարչության պետի պաշտոնը
2008-2010թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության պետի պաշտոնը
2006-2008թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի պետի պաշտոնում
2003-2006թթ.աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության իրավական բարեփոխումների բաժնում՝ որպես առաջատար մասնագետ
2002-2003թթ. -աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային բարեփոխումների վարչությունում՝ որպես առաջատար իրավախորհրդատու
2000-2002թթ. -աշխատել է «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու, այնուհետև՝ որպես առաջատար իրավախորհրդատու
1999-2000 -աշխատել է «Արթաղ» ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու
Կրթություն
2013թ. – Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոց, ԱՄՆ, հանրային քաղաքականության և հանրային կառավարման ուսուցման ծրագիր
2001-2003թթ. – ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա՝ ուսանող
1997-2001թթ.;ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ՝ ուսանող
Այլ տեղեկությունները
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալը նախարարի հրամանով համակարգում է Նախարարության հետևյալ աշխատանքները.
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման ապահովման, բացառությամբ` Նախարարի այլ տեղակալներին վերապահված ոլորտներից,
բ) իրավական ակտերի նախագծերի մշակման և դրանց շրջանառության կազմակերպման, բացառությամբ` Նախարարի այլ տեղակալներին վերապահված ոլորտներից,
գ) Նախարարության իրավասության շրջանակում՝ որպես կիրառող մարմին, իրավական ակտերի պաշտոնական պարզաբանման նախագծերի պատրաստման, բացառությամբ` Նախարարի այլ տեղակալներին վերապահված ոլորտների,
դ) իրավական ակտերի (նախագծերի) իրավական փորձաքննության և պետական գրանցման ապահովման,
ե) իրավական ակտերի պաշտոնական թարգմանության, հրատարակման և վերահրատարակման ապահովման,
զ) օրենսդրական, գերատեսչական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի, հաշվառման և դասակարգման ապահովման,
է) օրենքով սահմանված կարգով իրավական ակտերի պաշտոնական oրինակների հաշվառման, համակարգման և պահպանման,
ը) սահմանադրական բարեփոխումներից բխող նորմատիվ իրավական ակտերի մշակման աշխատանքների ապահովման, բացառությամբ` Նախարարի այլ տեղակալներին վերապահված ոլորտների,
թ) դատավորների, դատախազների, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, դատական կարգադրիչների, ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և Հատուկ քննչական ծառայության քննիչների վերապատրաստման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործման,
ժ) նոտարիատի ոլորտի քաղաքականության մշակման, նոտարների և նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման, նոտարական պալատի հետ կապի ապահովման,
ժա) սնանկության ոլորտի քաղաքականության մշակման, սնանկության գործերով կառավարիչների որակավորման կազմակերպման և իրականացման, Սնանկության կառավարիչների ԻԿԿ-ի հետ կապի ապահովման,
ժբ) դատական ակտերի հարկադիր կատարման քաղաքականության մշակման և մեթոդական ղեկավարման,
ժգ) հաշտարարության ոլորտի քաղաքականության մշակման, հաշտարարների որակավորման, Հաշտարարների ԻԿԿ-ի հետ կապի ապահովման,
ժդ) փաստաբանական գործունեության ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման.
2) Նախարարի առաջին տեղակալ՝ Ա. Հովհաննիսյանը իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է՝ Նախարարության աշխատակազմի իրավական ապահովման վարչության, իրավական ակտերի փորձաքննության գործակալության, ինչպես նաև Նախարարության համակարգում գործող Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության, «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի միջոցով.
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի իրավասությունը՝ նախարարության կանոնադրությամբ
Նախարարի տեղակալը՝
1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գործակալություններին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է վերջիններիս կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.
5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:
6) Նախարարի տեղակալն ունի օգնական: Նախարարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Նախարարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է նախարարի տեղակալին: