Դեպի վեր

Քրիստիննե Գրիգորյան

Նախարարի տեղակալ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
27 օգոստոսի, 1981թ․ ք․ Սևան

Աշխատանքային գործունեություն
2004- 2009թթ. - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ
2009 մարտ-հոկտեմբեր - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության

թարգամանիչ-իրավաբան

2009-2011 թթ․ - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական իրավական հարցերով
2011-2014 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ աշխատանք)

2012-2014 թթ․ - ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական իրավական հարցերով

2014-2015թթ․ - ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար (ընթացակարգերի և կանոնակարգերի բարելավման բաղադրիչ)
2015-2018թթ․ - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ
2018թ.-2019թթ. - Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական (միջազգային իրավական հարցեր)

2019թ. հունվարից մինչև 2019 թվականի հուլիսը – ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (միջազգային իրավական հարցեր):

ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

Կրթություն
1998-2002 թթ. - Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժին, բակալավրի աստիճան  
2002-2004թթ. - Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժին, մագիստրոսի աստիճան

2006-2008թթ․ - Հյուսիսային համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, բակալավրի աստիճան:

Այլ տեղեկություններ
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և արաբերեն լեզուներին:

Դիվանագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտում ֆրանսերեն լեզվի դիպլոմ

Անկուսակցական

Ամուսնացած չէ:

Համակարգում է Նախարարության աշխատանքները՝ Նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝

ա) Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի համակարգման և դրանց իրականացման ապահովման,

բ) միջպետական հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի իրավական պաշտպանության աշխատանքներին մասնակցության ապահովման,

գ) «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» օրենքով Նախարարության լիազորությունների շրջանակներում միջազգային պայմանագրերի հետ կապված լիազորությունների իրականացման ապահովման,  

դ)  ազատությունից զրկման վայրերում ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության ապահովման ոլորտի օրենսդրության, համապատասխան միջազգային կազմակերպությունների (ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտե, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե և այլն) հետ կապերի ապահովման,

ե) Հայաստանի Հանրապետության ինտեգրացիոն գործընթացների իրավական ապահովման աշխատանքների համակարգման,

զ) քաղաքացիական և քրեական գործերով իրավական փոխօգնության, դատապարտյալների փոխանցման ոլորտի համակարգման,

է) այլ պետությունների, միջազգային դոնոր և վարկատու կազմակերպությունների հետ համագործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի ապահովման և ընդհանուր համակարգման,

ը) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության քաղաքականության և զարգացման ծրագրերի մշակման, իրավական ակտերի պաշտոնական թարգմանության ապահովման.

4) Նախարարի տեղակալն իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է` Նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության, իրավական փոխօգնության վարչության, ինչպես նաև Նախարարության համակարգում գործող «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով:

Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն