Տաթև Մկրտչյան

Գործակալության պետ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Քսանը հունվարի, 1991 թվական, ք․ Երևան:

Աշխատանքային գործունեություն

2013 -2015 թթ․ աշխատել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում՝ որպես աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի առաջին կարգի մասնագետ, այնուհետև՝ փորձագետ։

2015-2019 թթ․ աշխատել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում՝ որպես աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության, այնուհետև՝ վերահսկողական ծառայության առաջին բաժնի առաջատար մասնագետ։

2019-2021թթ․ աշխատել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարությունում՝ որպես իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալ։

2021 թվականի հուլիսից զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի պաշտոնը։

Կրթություն

2007-2011թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում (բակալավրիատ), իսկ 2011-2013թթ․՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում:

Այլ տեղեկություններ

Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Անկուսակցական է։

Ամուսնացած է, ունի մեկ որդի։