Դեպի վեր

Արթուր Գոյունյան

Ծառայության պետ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 

Ծնվել է 1968 թվականի նոյեմբերի 27-ին Երևան քաղաքում: 

Աշխատանքային գործունեություն 

1993-2016 թվականներին աշխատել է ՀՀ դատախազության համակարգում, որի ընթացքում զբաղեցրել է՝ 

1993-1994թթ. ՀՀ դատախազության տրանսպորտային դատախազության ստաժորի, 

1994-1997թթ. տրանսպորտային դատախազության քննիչի, 

1997-1999թթ. ՀՀ տրանսպորտային դատախազի օգնականի, 

1999-2001թթ. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազի օգնականի, 

2001-2004թթ. Երևան քաղաքի դատախազության քննիչի, 

2004-2005թթ. ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչի, 

2005-2007թթ. ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնները: 

2007թ. հունիսի 8-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետ։ Վարչությունը ՀՀ գլխավոր դատախազի՝ 06.04.2012թ. հրամանով վերանվանվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչություն: 

2014թ. օգոստոսի 11-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետ։ 

2007-2016թթ. հանդիսացել է ՀՀ դատախազության կոլեգիայի անդամ։ 

2016թ. մայիսի 7-ին ՀՀ դատախազությունից անցել է երկարամյա ծառայության կենսաթոշակի մինչև 2017 թվականի հուլիսի 13-ը: 

2017թ. հուլիսի 13-ից 2019թ. հուլիսի 11-ը զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնը։ 

2019թ. հուլիսի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ: 

Կրթություն 

1986թ. ավարտել է Երևանի թիվ 114 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը։ 

1986թ. ընդունվել և 1993 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը իրավագիտություն մասնագիտությամբ, ստացել է իրավաբանի որակավորում:  

Այլ տեղեկություններ

 1987-1989թթ. ծառայել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի սահմանապահ զորքերում:

18.09.2012թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի բարձրագույն դասային աստիճան: 

13.07.2017թ. համապատասխանեցման կարգով շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի բարձրագույն կոչում։ 

18.10.2019թ. ՀՀ վարչապետի որոշմամբ շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի բարձրագույն կոչում։ 

Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար մի շարք պետական մարմինների ղեկավարների համապատասխան հրամաններով պարգևատրվել է մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով, այդ թվում՝ 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով՝ «Մարտական համագործակցության համար» մեդալով, 

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ «Մարշալ Հ.Ք. Բաղրամյան» մեդալով, 

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ «ՀՀ դատախազության կազմավորման 95-րդ ամյակի» մեդալով, «ՀՀ դատախազություն» հուշամեդալով, շնորհակալագրով, 

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պատվոգրով, 

ՀՀ ԱԺ նախագահի հրամանով՝ ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով, 

ՀՀ ազգային անվտանգության տնօրենի հրամանով՝ «Անվտանգության մարմինների 100-ամյակի» հոբելյանական մեդալով, 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ «Վաստակի համար» մեդալով, 

ՀՀ ոստիկանության պետի հրամանով՝ «Օրենքի պատվար» մեդալով,

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ «Համագործակցության համար» մեդալով, 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով՝ «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով, 

Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության ակադեմիայի պետի հրամանով՝ «Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության ակադեմիայի 85-ամյակի» հուշամեդալով: 

Մասնակցել է ծառայողական պարտականություններից բխող բազմաթիվ միջազգային և ներպետական գիտագործնական կոնֆերանսների, սեմինարների, գիտաժողովների, վերապատրաստումների: 

Ամուսնացած է, ունի չորս դուստր, վեց թոռ:

Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն