Դեպի վեր

Տիգրան Մարկոսյան

Տնօրեն

Կրթություն
2004 - 2008 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ, գերազանցության դիպլոմ
2008 - 2010 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա
2010 – 2013 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա

ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի 001 մասնագիտական խորհրդի կողմից 14.06.2013թ. շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

Մասնագիտական փորձ
2009 թվականի ապրիլից առ 2013 թվականի հուլիսը «ԲՐԵՅՎ» ՍՊԸ, իրավաբան
2010 թվականից առ այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, քաղաքացիական դատավարության ամբիոն, դասախոս
2011 թվականի մարտից առ 2012 թվականի դեկտեմբերը «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ, փորձագետ
2011 թվականից առ այսօր ՀՀ փաստաբանների պալատի անդամ

2012 թվականին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձևավորված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  նախագիծը մշակող աշխատանքային խումբ, փորձագետ

2012 թվականի մարտից առ 2013 թվականի օգոստոսը «ԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ, խորհրդի անդամ

2013 թվականի հունվարից առ այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդատվական ծառայություն, դասախոս-կոորդինատոր

2013 թվականի օգոստոսից առ 2014 թվականի հունվարը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ, իրավաբանական վարչության պետի տեղակալ

2013 թվականի օգոստոսից առ 2014 թվականի հուլիսը վերադաս հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի որոշումները քննարկող գանգատարկման խորհուրդ, անդամ

2013 թվականին վարչական մասնագիտացման ոլորտում դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության գնահատման հանձնաժողով, անդամ

2014 թվականի հունվարից առ 2014 թվականի հուլիսը ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

2014 թվականի ապրիլից առ 2014 թվականի հուլիսը «Սալսա Դիվելոփմենթ» ՓԲԸ, տնօրենների խորհրդի անդամ

2014 թվականի ապրիլից առ 2016 թվականի ապրիլը «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ, քննությունների արդյունքների գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամ

2014 թվականի հուլիսից առ 2015 թվականի օգոստոսը «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ, իրավաբանական դեպարտամենտի պայմանագրերի և իրավական վերլուծության վարչության պետ

2015 թվականի օգոստոսից առ 2015 թվականի դեկտեմբերը «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ, իրավաբանական ծառայության ղեկավարի պայմանագրերի և իրավական վերլուծության գծով տեղակալ

2015 թվականի սեպտեմբերից առ 2016 թվականի օգոստոսը «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամ, դասախոս

2015 թվականի դեկտեմբերից առ 2016 թվականի հոկտեմբերը «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ, իրավաբանական ծառայության ղեկավարի առանձին դատական գործերի գծով տեղակալ

2016 թվականին Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» համատեղ ծրագրի շրջանակում ՀՀ դատական նոր օրենսգրքի հայեցակարգը մշակող աշխատանքային խումբ, փորձագետ

2016 թվականի սեպտեմբերից առ 2016 թվականի հոկտեմբերը ՀՀ արդարադատության նախարարության «ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» հիմնադրամ, գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար

2016 թվականի հոկտեմբերից առ այսօր ՀՀ արդարադատության նախարարության «ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» հիմնադրամ, տնօրեն

2016 թվականին քաղաքացիական մասնագիտացման ոլորտում դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության գնահատման հանձնաժողով, անդամ

2016 թվականին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձևավորված Հայաստանի Հանրապետության 2017-2020 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը մշակող աշխատանքային խումբ, անդամ

 


Լեզուների իմացություն
հայերեն, գերմաներեն, անգլերեն և ռուսերեն 

Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն