Դեպի վեր

Միջազգային իրավական համագործակցության վարչություն

Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ` Քրիստիննե Գրիգորյան

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Միջազգային իրավական համագործակցության վարչությունն իրականացնում է նախարարության միջազգային իրավական գործունեության համակարգումը: Վարչությունը հիմնականում պատասխանատու է նախարարության և օտար պետությունների հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, նրանց հետ համատեղ իրականացվող ծրագրերի համակարգման համար: Վարչության աշխատանքներում  զգալի տեղ են զբաղեցնում նաև «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով ՀՀ արդարադատության նախարարությանը վերապահված գործառույթների իրականացումը:

Վարչությունը բաղկացած է 3 բաժիններից

  1. Եվրաինտեգրման և զարգացման բաժին
    Այս բաժնի հիմնական գործառույթները եվրոպական կառույցներին ՀՀ ինտեգրման գործընթացի արդյունավետ իրականացումն է ՀՀ արդարադատության նախարարության մասով: Բաժինը սերտորեն համագործակցում է Եվրոպական Միության հետ իրականացվում է Թվինինգ ծրագիր, մասնակցում է ՀՀ-ԵՄ Խորը և Համապարփակ Ազատ Առևտրի համաձայնագրի բանակցային գործընթացին, Ասոցացման համաձայնագրի բանակցություններին, Վիզաների դյուրացման և Հետընդունման համաձայնագրերի բանակցություններին և այլն: Սերտ է համագործակցությունը նաև  այլ միջազգային կազմակերպությունների հետ՝ ԵԽ, ԵԱՀԿ, Միջազգային Բանտային Բարեփոխումներ և այլն: Բաժինը մասամբ իրականացնում է նաև ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցությունը՝ նախապատրաստելով ՀՀ ազգային զեկույցների նախագծերը և մասնակցելով դրանց պաշտպանությանը:
  2. Միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժին
    Բաժնի հիմնական գործառույթը «ՀՀ միջազգային պայմանագրերի» մասին ՀՀ օրենքից բխող պարտականությունների կատարումն է, այն է ՀՀ-ի կողմից կնքվող բոլոր միջազգային պայմանագրերի նախագծերի վերաբերյալ կարծիքների տրամադրում, ՀՀ ստորագրված միջազգային պայմանագրերի վերաբերյալ՝ օրենսդրությանը համապատասխանության տեղեկանքների տրամադրում, ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող պայմանագրերի տեքստերի պատրաստում բանակցությունների վարում, պայմանագրերի կնքման նպատակահարմարության տեղեկանքների տրամադրում, ՀՀ արդարադատության նախարարի իրավաբանական կարծիքների տրամադրում, ինչպես նաև օրենքից բխող այլ գործառույթներ:
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն