Դեպի վեր

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն

Գլխավոր հարկադիր կատարող՝ Արմեն Հարությունյան

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, ՀՀ արդարադատության նախարարության համակարգում գործող` նախարարության առանձնացված ստորաբաժանում է, որն ապահովում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված դատական ակտերի հարկադիր կատարումը: Հարկադիր կատարումը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանված են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքով: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործունեության հիմքում ընկած են օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանումը:

Հարկադիր կատարման ենթակա են`

  1. քաղաքացիական գործերով դատական ակտերը, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն uնանկ ճանաչելու և մրցութային վարույթ uկuելու մաuին գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատական ակտերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված գործերով դատական ակտերի.
  2. քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները` տուգանքների, գույքի բռնագրավման և գույքային բռնագանձումների մասով.
  3. արբիտրաժային տրիբունալների վճիռները.
  4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները, ինչպես նաև քրեական գործերով օտարերկրյա դատարանների դատավճիռներն ու որոշումները` վնասի հատուցման և գույքային այլ բռնագանձումների մասով.
  5. Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները.
  6. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները:


www.harkadir.am

Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն