Դեպի վեր

Պաշտոնական տեղեկագիր ՓԲԸ

Պաշտոնական տեղեկագիր ՓԲ ընկերության տնօրեն՝ Սուսաննա Գրիգորյան

«Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին: Նույն թվականից առայսօր իրականացնում է «ՀՀ պաշտոնական տեղեկագիր», «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի իրավական ակտերի տեղեկագիր» պարբերականների, այլ նորմատիվ իրավական ակտերի և ժողովածուների հրատարակությունը: «ՀՀ պաշտոնական տեղեկագիրը» հրատարակվում է ամեն չորեքշաբթի, «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը»` յուրաքանչյուր ամսվա 1-ին և 15-ին: Ըստ անհրաժեշտության հրատարակվում են նաև արտահերթ համարներ: Ընկերությունը 2005 թվականից իրականացնում է Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգի («Արլիս») սպասարկումը և շահագործումը (010-56-50-78): Շուրջ 60000 իրավական ակտ պարունակող կայքը յուրաքանչյուր օր ունենում է 4-5000 օգտվող: Կայքը թարմացվում է յուրաքանչյուր շաբաթ` բոլոր տեղեկագրերի լրացման և փոփոխությունների ներառման հաշվառումով: Բացի պետական պատվերից` ընկերությունը հաստատել է իր կայուն բաժանորդագրության ցանցը (010-54-44-41): Ընկերությունն ունի մասնագիտացված կրպակ (Վ. Սարգսյան փողոց, 2750-ամյակի պուրակ, Կենտրոնական Բանկի դիմաց):

Կայքի հասցեն՝ www.arlis.am

Էլ. փոստ, pashtonakan@arlis.am

Հեռախոսի համար

(010) 52-01-28 Տնօրեն (Ս. Գրիգորյան)

(010) 54-44-41 Բաժանորդագրության բաժնի վարիչ (Ն. Գաբրիելյան)

(060) 46-46-01 Արլիս-ի իրավաբաններ

(060) 46-46-02 Արլիս-ի բաժնի վարիչ (Մ. Քարամյան)

(060) 46-46-03 հաշվապահություն



Առնչվող օրենսդրություն

Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն