Դեպի վեր

Արդարադատության ակադեմիա

Ռեկտոր Սերգեյ Առաքելյան

Արդարադատության ակադեմիան հիմնադրվել է ՀՀ Կառավարության 2013թ. սեպտեմբերի 13-ի N990-Ա որոշմամբ և ՀՀ Նախագահի կողմից հաստատված իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի շրջանակում: Ակադեմիայի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Հիմնադրի անունից հանդես եկող պետական լիազոր մարմինը Արդարադատության նախարարությունն է:

Արդարադատության ակադեմիայի գործունեության կանոնակարգման համար 2013թ. մայիսի 2-ին ընդունվել է <<Արդարադատության ակադեմիայի մասին>> ՀՀ օրենք, ըստ որի Ակադեմիային է վերապահված դատական և դատախազական համակարգերի համար կադրերի պատրաստման և վերապատրաստման գործառույթները:

Ակադեմիայի հիմնադիր փաստաթուղթը կանոնադրությունն է, որը սահմանում է Ակադեմիայի գործունեության նպատակները և հստակեցնում Ակադեմիայի իրավական կարգավիճակին առնչվող հարցեր:

Արդարադատության ակադեմիան իր բուն գործունեությունը սկսել է 2014թ. հունվարի 1-ից:

Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն