Դեպի վեր

Զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության բաժին

Զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության բաժին

Զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության բաժինը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է:

Զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.

 

          1. կազմակերպում է զորահավաքային նախապատրաստության աշխատանքները.

          2. կազմակերպում է զորահավաքային նախապատրաստության ծրագրերի, պլանների մշակման գիտամեթոդական, տեղեկատվական, մեթոդական և կազմակերպչական աշխատանքների իրականացումը.

          3. կազմակերպում է զորահավաքային նախապատրաստության մասով՝ պետական պաշտպանական պատվերի (առաջադրանքի) կատարումն ապահովող միջոցառումների նախապատրաստական աշխատանքները.

          4. կազմակերպում է զորահավաքային պլանների կատարման և զորահավաքային ծավալման ուսումնական վարժանքների անցկացման աշխատանքները.

          5. սահմանված կարգով կազմակերպում է Նախարարության զինապարտների հաշվառումը և հատուկ զինվորական հաշվառման ենթակա պահեստազորայինների ամրագրման աշխատանքները.

          6. կազմակերպում է քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման աշխատանքները.

          7. ներկայացնում է առաջարկություններ քաղաքացիական պաշտպանության զարգացման և այդ նպատակի համար ներդրումների, նյութատեխնիկական միջոցների և աշխատանքային ռեսուրսների վերաբերյալ.

          8. կազմակերպում է Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից քաղաքացիական պաշտպանության գծով պարտակազնությունների կատարման նկատմամբ հսկողության աշխատանքները.

          9. կազմում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ և այլ փաստաթղթեր.

10. կազմում է Բաժնի կողմից մշակված իրավական ակտերի նախագծերին կից ներկայացվող փաստաթղթերը (հիմնավորումներ, տեղեկանքներ, ամփոփաթերթեր), ինչպես նաև նախագծերը համաձայնեցնում է շահագրգիռ մարմինների հետ.

11. պատասխանում է համակարգվող ոլորտների վերաբերյալ քաղաքացիների և իրավաբանական անձանց գրավոր առաջարկություններին և դիմումներին: 

Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն