Դեպի վեր

Իրավական փոխօգնության վարչություն

Իրավական փոխօգնության վարչություն Արմենուհի Հարությունյան

ՀՀ արդարադատության նախարարությունը մի շարք բազմակողմ և երկկողմ պայմանագրերով ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն հանդիսանում է ՀՀ միջազգային պայմանագրերի կատարման կենտրոնական մարմին: Իրավական օգնության շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարությունը կենտրոնական մարմին է հանդիսանում 9 բազմակողմ և 18 երկկողմ միջազգային պայմանագրերի ու դրանց շրջանակներում համագործակցում է աշխարհի ավելի քան 70 երկրների կենտրոնական մարմինների հետ:

Վերոնշյալ միջազգային պայամանգրերի շրջանակներում իրավական համագործակցությանը իրականացումն ապահովում է Իրավական փոխօգնության վարչությունն:

Վարչությունն ունի երկու բաժին՝  հանձնումների և դատական հանձնարարությունների բաժին և դատապարտյալների փոխանցման բաժին:

Հանձնումների և դատական հանձնարարությունների բաժինն ապահովում է Հայաստանի Հանրապետության պայմանագրերով սահմանված կարգով օտարերկրյա պետություններից կամ Հայաստանի Հանրապետության դատարաններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իրավասու այլ մարմիններից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն (որպես միջազգային պայմանագրերով սահմանված կենտրոնական մարմին) ուղարկված իրավական օգնության հարցումների և դատական հանձնարարությունների ուսումնասիրությունը և կազմակերպում է դրանք ըստ պատկանելության ուղարկելու աշխատանքերը:

Վարչությունն իրականացնում է նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին մասնակից օտարերկրյա պետությունների դատական վարույթի ընթացքում գտնվող գործերով հանցագործություն կատարած անձանց հանձնման փաստաթղթերի ուսումնասիրությունը, հանցագործություն կատարած անձանց հանձնման նպատակով Հայաստանի Հանրապետության իրավասու դատարաններին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի անունից ներկայացում է միջնորդությունների և ապահովում դրանց պաշտպանությանը Հայաստանի Հանրապետության իրավասու դատարաններում:

Դատապարտյալների փոխանցման բաժինը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով իրականացնում է օտարերկրյա պետություններում պատիժը կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող դատապարտյալների պատժի մնացած մասը Հայաստանի Հանրապետությունում կրելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող օտարերկրյա քաղաքացիների՝ իրենց քաղաքացիության երկրում պատիժը կրելու նպատակով ներկայացված դիմումների և դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրության և դատապարտյալների փոխանցման համար անհրաժեշտ համապատասխան գործառույթները:

Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն