Դեպի վեր

«Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ

Տնօրեն Տիգրան Մարկոսյան

«Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի թիվ 858-Ն որոշման հիման վրա և գործում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակությամբ:

Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներն են` 

1) Հայաստանի Հանրապետության կարգավորիչ (իրավական կարգավորման) քա­ղա­քականության մշակմանը, կարգավորիչ կառավարման ներդրմանը և զարգաց­մանն աջակցելը.

2) ծավալուն հասարակական հարաբերությունների կարգավորման նոր մոտե­ցումներ նախատեսող կամ առավել կարևորություն ունեցող օրենսդրության զարգացման հայեցակարգերի մշակման աշխատանքների իրականացումը.

3) իրավական ակտերի մշակման տարեկան ծրագրերի կազմումը.

4) օրենսդրության մշակման ու զարգացման միջազգային կազմակերպությունների և իրավաստեղծ մարմինների կողմից մշակված մեթոդական ուղեցույցների ուսումնա­սիրման ու փորձի փոխանակման հիման վրա իրավական ակտերի նախագծերի մշակ­ման գործընթացի մեթոդական կազմակերպումը և իրականացումը, այդ թվում՝ իրա­վա­կան ակտերի նախագծման կազմման մեթոդական ցուցումների մշակումն ու զարգացումը.

5) իրավական ակտերի նախագծերի մշակման դեպքում դրանց հայեցակարգերի նախապատրաստումը.

6) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության վերլուծությունը.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրության զարգացման վերաբերյալ առա­ջարկությունների մշակումը և տվյալ բնագավառի համար պատասխանատու մար­մին­ներին ներկայացնելը.

8) օրենսդրություն մշակելու կարողությունների ընդլայնված վերապատ­րաս­տումների իրականացումը.

9) իրավական ակտերի մեկնաբանությունների մշակումը.

10) իրավահամեմատական վերլուծությունների իրականացումը և դրանց վերա­բերյալ նյութերի ու տեղեկանքների հրապարակումը.

11) նորարական իրավական նախաձեռնությունների, վերլուծությունների իրակա­նացումն ու արդի իրավունքի զարգացումը.

12) օրենքով պետական այլ մարմիններին չվերապահված ոլորտներում իր կողմից կազմված իրավական ակտերի ոչ պարտադիր կարգավորման ազդեցության գնա­հատ­ման իրականացումը.

13) հոգաբարձուների խորհրդի կողմից իրեն հանձնարարված ոլորտներում նոր­մատիվ իրավական ակտերի կիրարկման մշտադիտարկման իրականացումը.

14) հոգաբարձուների խորհրդի կողմից իրեն հանձնարարված ոլորտներում Հայաս­տանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերում ամրա­գրված պարտավորությունների իրականացման համար բավարար իրավական դաշտի մշակումը.

15) հոգաբարձուների խորհրդի կողմից իրեն հանձնարարված ոլորտներում Հայաս­տանի Հանրապետությունում գործող նորմատիվ իրավական ակտերի վերանայման արդյուն­քում դրանց կրճատման, ինչպես նաև հստակեցմանը և պարզեցմանն ուղղված աշխա­տանքների ու ծրագրերի իրականացումը.

16) տեղական և միջազգային  իրավավերլուծական տեղեկատվական շտեմա­րան­ներին, բազաներին անդամագրումն ու դրանց հասանելիության ապահովումը՝ հիմնա­դրամի  հետ համագործակցող անձանց ու կառույցներին.

17) համագործակցությունը տարբեր երկրների օրենսդրության զարգացման կենտ­րոնների հետ:

Հիմնադրամը կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունե­ության հետևյալ տեսակներով՝ 

1) հետազոտական, տեղեկատվական, փորձագիտական, վերլուծական և խորհրդա­տվական աշխատանքների կազմակերպում ու իրականացում.

2) ուսումնամեթոդական նյութերի մշակում և դասընթացների կազմակերպում.

3) գործարարությանն աջակցող ծառայությունների և գործարար ծրագրերի մշակ­ման ծառայությունների մատուցում.

4) հրատարակչական գործունեություն:

                                

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը:


Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն