Դեպի վեր

Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչություն

Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ՝ Կարեն Հակոբյան

 Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման  վարչությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է: Վարչության կառուցվածքում ներառված են հետևյալ 2 բաժինները՝

  1. իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարական համակարգի օրենսդրական ապահովման բաժին.
  2. դատական ակտերի հարկադիր կատարման և քրեակատարողական համակարգերի օրենսդրական ապահովման բաժին:

 

Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

  1. ուսումնասիրում է իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, նոտարական, դատական ակտերի հարկադիր կատարման և քրեակատարողական համակարգերի (այսուհետ՝ համակարգվող ոլորտներ) վերաբերյալ միջազգային փորձը.
  2. համակարգվող ոլորտները կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով ներկայացնում է առաջարկություններ, մշակում համապատասխան հայեցակարգեր, ռազմավարություններ և իրավական ակտերի նախագծեր.
  3. կազմում է վարչության կողմից մշակված իրավական ակտերի նախագծերին կից ներկայացվող փաստաթղթերը (հիմնավորումներ, տեղեկանքներ, ամփոփաթերթեր և այլն), ինչպես նաև նախագծերը համաձայնեցնում է շահագրգիռ մարմինների հետ.
  4. կազմակերպում է վարչության կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներ.
  5. համակարգվող ոլորտների օրենսդրական ակտերի վերաբերյալ տրամադրում է ոչ պաշտոնական պարզաբանումներ, ինչպես նաև կազմում է նշած օրենսդրական ակտերի պաշտոնական պարզաբանումների տեքստերը.
  6. պատասխանում է համակարգվող ոլորտների վերաբերյալ քաղաքացիների և իրավաբանական անձանց գրավոր առաջարկություններին և դիմումներին.
  7. համակարգում է իրեն հանձնարարված՝ համապատասխան պետական ծրագրերով և ռազմավարություններով ՀՀ արդարադատության նախարարությանը վերապահված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվողականության ապահովումը.
  8. համակարգում է Եվրոպական Միության կողմից տրամադրվող աջակցության՝ ՀՀ արդարադատության նախարարությանը վերաբերող՝ «Թվիննինգ», «Թայեքս», «Սիգմա» և «Բյուջետային աջակցություն» ծրագրերի, ինչպես նաև «Բյուջետային աջակցություն» ծրագրից բխող տեխնիկական աջակցության ծրագրերի իրականացումը.
  9. համակարգում է Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի «Աջակցություն Հայաստանում արդարադատության մատչելիությանը» համատեղ ծրագրի իրականացումը:
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն