Դեպի վեր

12/05/2017

Արմենուհի Չիֆլիկյանին 2017 թվականի մայիսի 10-ից ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի պետի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի N 345-Ա հրաման

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՉԻՖԼԻԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ

 

          Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ  հոդվածի 10-րդ մասով, 15-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին»      N 17-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 75-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի պետի (ծածկագիր՝ 14-2.2-86) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 6-ի N 5 որոշումը և եզրակացությունը, ինչպես նաև Ա. Չիֆլիկյանի դիմումը.

 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Արմենուհի Երվանդի Չիֆլիկյանին 2017 թվականի մայիսի 10-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի պետի (ծածկագիր՝ 14-2.2-86) պաշտոնում։

Աշխատավարձը՝ համաձայն հաստիքային ցուցակի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 

Աշխատակազմի ղեկավար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն