Դեպի վեր
Ընդունարանի աշխատանքային ժամերը

Արդարադատության նախարարության շենքում տեղակայված ընդունարանն այսուհետ կգործի յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-13:00-ն և 14:00-18:00-ն: Հիշեցնենք, որ Ընդունարում մատուցվում են ծառայություններ՝ կապված ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության  աշխատանքների հետ: Մասնավորապես՝ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ  դիմումների ընդունում և տեղեկանքների տրամադրում, ամուսնության պետական գրանցման դիմումների ընդունում և թույլտվությունների տրամադրում, ապոստիլ դնելու համար դիմումների ընդունում և տրամադրում, ուղղման, փոխման և վերականգնման գործերի ընդունում և տրամադրում՝ http://moj.am/services/civil_registry ;    

 

Հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 

Օտարերկրյա ամուսնությունների պետական գրանցման հարցերով՝ 010  59 41 71

Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրման հարցերով՝ 010 59 41 64

Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում ուղղումներ, փոխումներ կատարելու կամ դրանք վերականգնելու վերաբերյալ հարցերով, ինչպես նաև անվան փոխման հետ կապված հարցերով՝ 010 59 41 85

ՔԿԱԳ գործառույթների կատարման հետ  կապված այլ հարցերով՝ 010  59 41 85:


    Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

    Բաժանորդագրություն