Դեպի վեր
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

4 ՄԱՅԻՍԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ N 483-Ն

 

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ  ԲԽՈՂ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

-----------------------------------------------------------------------------------------

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդ­վածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի ՆԿ-159-Ն կարգադրությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հաստատել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարու­թյու­նից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

2. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգելու և մշտադիտարկելու նպատակով ստեղծել համակարգող խորհուրդ և հաստատել համակարգող խորհրդի գործունեության կազմակերպման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Համակարգող խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրա­պետության վարչապետը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 45-օրյա ժամկետում:

4. Հանձնարարել պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների ղեկա­վար­ներին և առաջարկել օրենքի հիման վրա ստեղծված մարմինների ղեկավարներին`

1) յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել գրավոր հաշվետվություններ հաշ­վետու ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատար­ման ընթացքի մասին, ինչպես նաև 5-օրյա ժամկետում ներկայացված հաշվետվու­թյունները տեղադրել պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների և օրենքի հիման վրա ստեղծված մարմինների պաշտոնական կայքերում.

2) ապահովել համակարգող խորհրդի անդամների մասնակցությունը համա­կարգող խորհրդի նիստերին և հանրային քննարկումներին.

3) ապահովել համակարգող խորհրդի անդամների կողմից եռամսյակային կտրվածքով Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքի վերա­բերյալ զեկույցները ներկայացնելը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

             ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                                                                                                             Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

       2017 թ. մայիսի 12 

                Երևան

 


Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիր

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր

FOR APPROVAL OF THE PLAN OF ACTIONS FOR THE NATIONAL STRATEGY ON HUMAN RIGHTS PROTECTION

 




    Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

    Բաժանորդագրություն