Դեպի վեր
Փաստաթղթերի միջազգային վավերացում (Ապոստիլ)

  Ապոստիլով հաստատվում է փաստաթուղթը ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:

  Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի Հաագայի կոնվենցիայի հիման վրա ապոuտիլ դրվում է հետևյալ պաշտոնական փաստաթղթերի վրա`

1. Նոտարիատի մաuին; ՀՀ oրենքի համաձայն նոտարի կողմից վավերացված կամ հաuտատված փաuտաթղթերի կամ պատճենների, նոտարի կողմից տրված վկայագրերի, նոտարի կողմից վավերացված թարգմանությունների,

2.քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված՝ ծննդյան, մահվան, ամուսնության վերաբերյալ փաuտաթղթերի,

3.դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված փաuտաթղթերի,

4.դատարանների կողմից տրված փաuտաթղթերի իuկական oրինակների վրա: Նախարարության կողմից ապոuտիլ կարող է դրվել նաև այլ մարմինների կողմից տրված փաuտաթղթերի վրա, եթե դրանց վրա դրված uտորագրության իuկությունը վավերացված է նոտարական կարգով։

  Ապոստիլ դրվում է միայն այն փաստաթղթերի վրա, որոնք ուղարկվում են վերը նշված կոնվենցիայի անդամ երկրներ:Ապոստիլ չի դրվում այն փաստաթղթերի վրա, որոնք ուղարկվում են Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիային միացած՝ ԱՊՀ անդամ երկրներ, ինչպես նաև Բուլղարիա, Լիտվայի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված մի շարք այլ երկրներ: Եթե պետությունը Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, ապա փաստաթղթերի օրինականացումը (լեգալիզացիա) կատարվում է հյուպատոսական ճանապարհով:

Ո՞ր մարմինն է կատարում ապոստիլով վավերացումը

Ի՞նչ կարգով է մերժվում ապոստիլով վավերացումը

Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ապոստիլ դնելու համար

Ի՞նչ ժամկետում է կատարվում ապոստիլով վավերացումը

Որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը 

 


    Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

    Բաժանորդագրություն