Դեպի վեր
Պատմություն

 Արդարադատության նախարարությունը Հայաստանում կազմավորվել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրոք։ Նա­խա­րա­րութ­յան կազմավորման սկիզբը դրվել է 1918 թ-ի օ­գոս­տո­սի 7-ին։ Մինչ այդ որևէ կազ­մա­կեր­պա­կան-կա­ռուց­ված­քա­յին հիմ­քեր չու­նե­ցող նախա­րա­րութ­յու­նը 1919 թ-ին ու­ներ ձևավորված և բա­վա­կա­նին կա­յա­ցած կենտ­րո­նա­կան ապա­րատ` նա­խա­րա­րի գլխա­վո­րութ­յամբ։ Այդ կենտ­րո­նա­կան ա­պա­րա­տը 1920 թ-ին ներառում էր հետևյալ կա­ռուց­ված­քա­յին օ­ղակ­նե­րը`

  • ար­դա­րա­դա­տութ­յան նա­խա­րար
  • նախարարի օգ­նա­կան
  • նա­խա­րա­րի խոր­հուրդ
  • ար­դա­րա­դա­տութ­յան նա­խա­րա­րութ­յան դի­վան (գրա­սեն­յակ)
  • արևմտա­հայ ի­րա­վա­գի­տա­կան բա­ժին
  • բան­տա­յին տես­չութ­յուն

 1920 թվականին ՀՍՍՀ Հեղկոմի կողմից կազմակերպվում է Արդարադատության ժողովրդական կոմիսարիատը։  Ա­ռա­ջին հան­րա­պե­տութ­յու­նում արդարադատութ­յան նախա­րա­րութ­յունն ա­ռանձ­նա­հա­տուկ էր։ Այն, գոր­ծա­դիր իշ­խա­նութ­յան հա­մա­կար­գում լինելով կենտ­րո­նա­կան գոր­ծա­դիր-կար­գադ­րիչ բնույ­թի մար­մին, կա­տա­րում էր նաև քրեական հե­տապնդ­ման գոր­ծա­ռույթ ի­րա­կա­նաց­նող դա­տա­խա­զա­կան հսկո­ղութ­յան մարմնի դեր: Արդարադատության ժողկոմը միա­ժա­մա­նակ նաև հան­րա­պե­տութ­յան գլխավոր դա­տա­խազն էր։ Որ­պես գլխա­վոր դա­տա­խազ՝ նա­խա­րա­րը նաև ու­ներ ընդ­հա­նուր հսկո­ղութ­յան իրավունք դա­տա­կան հիմ­նար­կութ­յուն­նե­րի գոր­ծու­նեութ­յան վրա։ Դրա հա­մար օ­րենսդ­րութ­յու­նը նրան «դա­տա­կան գոր­ծե­րի ան­կան­գառ ըն­թաց­քի, դա­տա­կան մար­մին­նե­րի ներ­քին կա­ռուց­ված­քի և նրան­ցում գոր­ծա­վա­րութ­յան կա­նոն­նե­րի պահ­պա­նութ­յան վրա դիտարկ­ման» ի­րա­վունք էր տա­լիս։

 1930 թվականի հունվարի 31-ին ժողկոմատը վերացվում է։ Վերստին ստեղծվում է 1933 թվականի հունվարի 5-ին։ Այդ ժամանակահատվածում արդարադատության ժողկոմատի խնդիրները կատարել են ՀՍՍՀ դատախազությունը և Գերագույն դատարանը։ 1936 թվականին արդարադատության ժողկոմատից անջատվում են դատախազական և քննչական մարմինները։  Ժողկոմատը վերակազմավորվում է որպես Արդարադատության մինիստրություն։ Գործում է մինչև 1959 թվականը։ Մինչև 1970 թվականը նախարարության  գործառույթներն իրականացնում են ՀՍՍՀ գերագույն դատարանը և ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր իրավաբանական հանձնաժողովը։

 ՀՍՍՀ Գերագույն Սովետի Նախագահության՝ 1970 թվականի նոյեմբերի 2-ի հրամանագրով  ստեղծվում է ՀՍՍՀ արդարադատության մինիստրությունը, որի խնդիրներն էին՝ դատական, նոտարական, զագսի մարմինների, փաստաբանների կոլեգիայի, իրավախորհրդատուների, գործունեության ղեկավարումը, իրավունքի պրոպագանդման և քաղաքացիների իրավական դաստիարակության գործի մեթոդական ղեկավարությունը, դատական մարմինների գործունեության ընդհանրացումը, մասնակցությունը գործող oրենսդրության համակարգմանը։

1918-1920 թվականներին Արդարադատության նախարարներ են եղել՝ 

Տեր-Պետրոսյան Գրիգոր 28.07.1918-04.11.1918

Հարությունյան Սամսոն Ստեփանի 04.11.1918-24.01.1919

Գյուլխանդա Աբրահամ Իսահակի 10.08.1919-07.09.1920

Չիլինգարյան Արտաշես Ստեփանի 24.01.1920-23.11.1920

Խունդկարյան Արշամ Թևոսի  24.11.1920-02.12.1920

 1920-1930 թվակններին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության արդարադատության ժողկողմներն (ժողովրդական կոմիսարներ) են եղել`

Բաղդասարյան Սարգիս Հայկի 06.12.1920-29.12.1920

 Սուլեյման Նուրի 01.1921-17.02.1921

Վարդանյան Աղասի Հարությունի 08.04.1921-09.05.1921

Կարինյան Արտաշես Բալասանի 21.05.1921-09.1921

Շահվերդյան Ալեքսանդր Արտեմի 17.09.1921- 23.09.1922

Շահվերդյան Դանիել Ալեքսանդրի  23.09.1922-19.11.1923

Վարդապետյան Լևոն Սարգսի 19.11.1923-24.04.1927

Աշրաֆյան Զարմայր Անդրեասի  24.04.1927-30.03.1929

Հովսեփյան Արմենակ Կարապետի 30.03.1929-21.11.1929

Խանոյան Սարգիս Մելիքսեթի 21.11.1929-12.1929

 1930թ-ին Հանրապետության արդարադատության ժողկոմատը վերացվում է, այն վերականգնվում է 3 տարի անց` 1933թ-ին։ Այս տարիներին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողկոմերն են եղել`

Թորոսյան Պետիկ Խաչատուրի 28.01.1933-01.08.1936

Հովսեփյան Արմենակ Կարապետի 01.08.1936-29.07.1937

Վելիբեկով Ռիզա Խալիլի   04.10.1937-02.11.1937

Աբաջյան Հաբեթ Թորոսի 27.02.1938-10.07.1938

Ալիմամեդով Սաֆար Հուսենյօղլի  14.07.1938-27.12.1940

Հայաստանի Հանրապետության արդարադատության ժողովրդական կոմիսարիատը 1941թ-ին վերանվանվել է Հայկական ԽՍՀ արդարադատության մինիստրություն։

Մինիստրներ են եղել`

Հակոբյան Քաջիկ Անաստասի   03.01.1941-04.09.1941

Նազարյան Գառնիկ Լևոնի  03.11.1941-20.02.1948

Մեղավորյան Հայկ Պետրոսի  24.02.1948-29.03.1951

Կարապետյան Աղասի Վարդանի 29.03.1951-03.1959

Գևորգյան Արտավազդ Աշոտի  29.09.1970-15.03.1989

Աշրաֆյան Արմեն Գարեգինի 11.05.1989

 

 


 

Հայաստանի Հանրապետության Նախկին նախարարներ՝

  • Հովհաննես Մանուկյան 04/2014-06/2015
  • Հրայր Թովմասյան- 12/2011-04/2014
  • Գևորգ Դանիելյան - 05/2007 - 12/2010թթ.
  • Դավիթ Հարությունյան - 01/1998 - 01/2007թթ.
  • Մարատ Ալեքսանյան - 02/1996 - 04/1998թթ.
  • Վահե Ստեփանյան - 11/1990 - 02/1996թթ.
  • Արմեն Աշրաֆյան - 01/1986 - 01/1986թթ.
  • Արտավազդ Գևորգյան - 01/1970 - 01/1985թթ.

 

 

 

 

 


Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն