Դեպի վեր
ՔԿԱԳ գրանցումներ և տեղեկանքների տրամադրում
Տառատեսակի
չափսը
A A A

1. Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Տեղեկանքը ստորագրվում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի կողմից և կնքվում գործակալության եռալեզու կնիքով:

2. ՀՀ արդարադատության նախարարության կողմից  տեղեկանքը տրամադրվում է

- հայերեն (ձև N 1 բնօրինակ կնիքով և ստորագրությամբ), (ձև N 1 էլեկտրոնային կնիքով և ստորագրությամբ)

- հայերեն-անգլերեն (ձև N 2 բնօրինակ կնիքով և ստորագրությամբ), (ձև N 2 էլեկտրոնային կնիքով և ստորագրությամբ)  

- հայերեն-ռուսերեն (ձև N 2 բնօրինակ կնիքով և ստորագրությամբ), (ձև N 2 էլեկտրոնային կնիքով և ստորագրությամբ)  

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքները (ձև N 1, ձև N 2) պատրաստվում են էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով և տրամադրվում են փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով՝ ըստ դիմողի ցանկության:

Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք ստանալու մասին դիմումը կարող է ներկայացվել ինչպես Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում, այնպես էլ www.e-services.moj.am էլեկտրոնային հարթակի միջոցով (Մանրամասները՝ այստեղ): 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում դիմում ներկայացնելիս տեղեկանքը դիմողին տրամադրվում է փաստաթղթային տարբերակով՝ առնձեռն:

www.e-services.moj.am էլեկտրոնային հարթակի միջոցով դիմում ներկայացնելիս տեղեկանքը կարող է տրամադրվել դիմողին փաստաթղթային տարբերակով՝ առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով դիմողի էլեկտրոնային հասցեին: Տեղեկանք ստանալու ձևը և տարբերակը դիմողի կողմից ընտրվում է էլեկտրոնային դիմում ներկայացնելիս: 

 4. Տեղեկանքի փաստաթղթային տարբերակը հաստատվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության բնօրինակ կնիքով և ՔԿԱԳ գործակալության պետի (կամ ժամանակավոր պաշտոնակատարի) ստորագրությամբ:

Տեղեկանքի Էլեկտրոնային տարբերակը հաստատվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության էլեկտրոնային կնիքով և ՔԿԱԳ գործակալության պետի (կամ ժամանակավոր պաշտոնակատարի) էլեկտրոնային ստորագրությամբ:

Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքների վերը նշված երկու տարբերակները ունեն հավասար իրավաբանական ուժ: (*Ծանուցում․ էլեկտրոնային ստորագրությամբ և կնիքով տեղեկանքները տրամադրվում են 2020 թվականի հունիսի 4-ից)։

Մեկ դիմումի շրջանակներում տրամադրվում է մեկ տեղեկանք:  Տրամադրվող տեղեկանքի տարբերակը ընտրվում է դիմումատուի կողմից: Նույն համարի ներքո տրամադրվում է մեկ տեղեկանք: Տեղեկանքի կրկնօրինակ չի տրամադրվում: Տեղեկանքը կորցնելու դեպքում անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել նոր դիմում:

Տեղեկանք ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն կարող է դիմել․

- Անձը, որի վերաբերյալ տրամադրվում է տեղեկանքը կամ

- Հայցողի կողմից լիազորված անձը։

Լիազորված անձի կողմից դիմում ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարարություն անհրաժեշտ է ներկայացնել

- Լիազորողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

- Լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը,

- Լիազորագիր և լիազորողի կողմից տրված հայտարարությունը  )  /հայտարարության և լիազորագրի օրինակելի ձև/։

5. Տեղեկանքը տրամադրվում է դիմում ներկայացնելուց հետո 7-րդ աշխատանքային օրը:

ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող (չունեցած) ՀՀ քաղաքացիներին վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է 10-րդ աշխատանքային օրը:

6. Տեղեկանքի տրամադրման համար գանձվում են հետևյալ պետական տուրքերը և արտաբյուջետային վճարումները.

ա. 7 աշխատանքային օրը հայերեն լեզվով տեղեկանք տրամադրելու դեպքում՝ 1 000 ՀՀ դրամ 

բ. ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ մշտական բնակության վայր չունեցող (չունեցած) ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հայերեն լեզվով տեղեկանք տրամադրելու դեպքում՝ 16 000 դրամ 

Հայերեն-անգլերեն կամ հայերեն-ռուսերեն լեզուներով տեղեկանք տրամադրելու դեպքում, բացի վերը նշված «ա» և «բ» կետերում նշված վճարներից, գանձվում է ևս 5000 ՀՀ դրամ։

Տեղեկանքի տրամադրման համար նախատեսված ընդհանուր 7 (կամ 10) աշխատանքային օրվա ժամկետը կարող է կրճատվել դիմումատուի ցանկությամբ համապատասխան վճարումներ կատարելու դեպքում ըստ օրերի՝

- երկու աշխատանքային  օրվա ընթացքում՝ 12 000 ՀՀ դրամ

- երրորդ աշխատանքային օրը՝  8 000 ՀՀ դրամ

- հինգերորդ  աշխատանքային օրը՝ 5 000 ՀՀ դրամ

Տեղեկանքը տրամադրելու ժամկետի կրճատման համար նախատեսված վճարումները չեն ներառում «ա» և «բ» կետերում նշված և հայերեն-անգլերեն (կամ հայերեն-ռուսերեն) տարբերակով տեղեկանքի տրամադրման համար նախատեսված վճարումները:

Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքների վրա զետեղվում են էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով գեներացվող 16 նիշանոց համարանիշը և արագ արձագանքման ծածկագիրը (QR code): Տեղեկանքների իսկության ստուգումը կատարվում է դրանց վրա ամրագրված համարանիշը  մուտքագրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում (www.e-verify.am) կամ արագ արձագանքման ծածկագրի միջոցով: (*Ծանուցում․տեղեկանքը պատրաստվում է Էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով 16 նիշանոց համարանիշով և արագ արձագանքման ծածկագրով 2020 թվականի մարտի 20-ից)։

www.e-services.moj.am էլեկտրոնային հարթակի միջոցով տեղեկանք ստանալու դիմում ներկայացնելիս հայցողին հնարավորություն է ընձեռնվում տեղեկանքը ստանալ ապոստիլով վավերացված տարբերակով: Տեղեկանքը ապոստիլով վավերացված տարբերակով ստանալու ցանկության դեպքում, վերը նշված հարթակի միջոցով դիմում լրացնելիս համապատասխան դաշտում այդ մասին դիմողի կողմից պետք է կատարվի նշում:

Ապոստիլով վավերացված տեղեկանքը տրամադրվում է երկու աշխատանքային օր հետո: Նշված ժամկետը հաշվարկվում է տեղեկանքը տրամադրելու համար սահմանված ընդհանուր և վճարովի ծառայության միջոցով կրճատված ժամկետներից հետո, եթե այդպիսիք առկա են: Տեղեկանքը ապոստիլով վավերացնելու համար գանձվում է պետական տուրք 5 000 ՀՀ դրամի չափով: Մեկ օրա ընթացքում ապոստիլով վավերացված տեղեկանքը ստանալու համար գանձվում է պետական տուրք 13 000 ՀՀ դրամի չափով (5 000 և 8 000 ՀՀ դրամ)

Դիմումները ընդունվում են ՀՀ արդարադատության նախարարության ընդունարանում յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:30-ից 12:00-ը և 15:00-ից 16:30-ը: Հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8:

Հավելենք նաև, որ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքները տրամադրվում են նաև օտարերկրյա պետություններում ՀՀ հյուպատոսական հիմնարկների կողմից:

*Ծանուցում․ մինչև մինչև 2020 թվականի մարտը տրամադրվել են հետևյալ ձևանմուշները՝  

- հայերեն, (ձև N 1)

- հայերեն-անգլերեն  (ձև N 2) կամ  /հայտարարության և լիազորագրի օրինակելի ձև/

- հայերեն-ռուսերեն (ձև N 2) կամ /հայտարարության և լիազորագրի օրինակելի ձև/

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն