Դեպի վեր
Անվճար իրավաբանական օգնություն

Հանրային պաշտպանություն է համարվում օրենքով նախատեսված դեպքերում տրամադրվող անվճար իրավաբանական օգնությունը:

Հանրային պաշտպանությունն իրականացվում է հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով:

Անվճար իրավաբանական օգնությունը ներառում է`

  1. խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում.
  2. ներկայացուցչությունը կամ պաշտպանությունը` քրեական, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով: .

Քաղաքացիական հայցվորը կամ նրա օրինական ներկայացուցիչը, կասկածյալի և մեղադրյալի օրինական ներկայացուցիչը, ինչպես նաև քաղաքացիական պատասխանողը քրեական դատավարության ընթացքում իրավունք ունեն օգտվել իրենց հրավիրած ներկայացուցիչների իրավաբանական օգնությունից:

Քրեական հետապնդման մարմինը տուժողի հարցաքննության ժամանակ իրավունք չունի արգելել նրա կողմից որպես ներկայացուցիչ հրավիրված փաստաբանի մասնակցությունը:

Քրեական վարույթն իրականացնող մարմինը կարող է որոշում կայացնել կասկածյալին կամ մեղադրյալին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու մասին` ելնելով նրա գույքային դրությունից:

Հանրային պաշտպանի գրասենյակը, բացառությամբ քրեական գործով կասկածյալին կամ մեղադրյալին իրավաբանական օգնություն տրամադրելու, ինչպես նաև վերը թվարկված անձանց` 1) ձեռնարկատիրական բնույթի գործերով (ներառյալ` կորպորատիվ վեճերով). 2) նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գույքային (գումարի) պահանջով գործերով, բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ. 3) դիմող անձի անվճարունակությունը ժխտող փաստական հավաստի տվյալների առկայության դեպքում` նախատեսված անվճար իրավաբանական օգնությունը տրամադրում է հետևյալ անձանց.

  • Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին
  • 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին
  • Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամներին
  • Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին
  • Միայնակ բնակվող կենսաթոշակառուներին
  • Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց,
  • Փախստականներին
  • Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացածներին:

Վերոնշյալ անձանց նկատմամբ անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը կգործի 2013թ. հունվարի 1-ից:  

Անվճար իրավաբանական օգնության իրավունք կտրամադրվի նաև դատապարտյալներին, գործազուրկներին և անվճարունակ այն ֆիզիկական անձանց, որոնք կներկայացնեն իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ` սկսած 2014 թ. հունվարի 1-ից:

 

Առնչվող օրենսդրություն


    Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

    Բաժանորդագրություն