Գնումներ

«Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարների և նախարարությունների աշխատակազմերի մասով)» ծրագրերով ՀՀ արդարադատության նախարարության կարիքների համար ապրանքները, ծառայությունները և աշխատանքները ձեռք են բերվում ՀՀ կառավարության 22.12.2011թ. թիվ 1919-Ն որոշմամբ հաստատված անվանացանկին համապատասխան:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից կնքված գնումների պայմանագրերը և այդ գնման ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է https://www.armeps.am/ppcm/public/contracts հղմամբ, որտեղ «Պատվիրատու» դաշտում անհրաժեշտ է նշել «ՀՀ արդարադատության նախարարություն», իսկ «Պայմանագրի կնքման ամսաթիվ» դաշտում՝ ցանկալի ժամանակահատվածը: