Դեպի վեր
Իրավաբանական անձանց գրանցում և որպես ԱՁ հաշվառում

Իրավաբանական անձանց պետական գրանցում, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմինը հանդիսանում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը (այսուհետ՝ Գործակալություն):

Պետական հաշվառման և պետական գրանցման տեսակներն են՝

  • անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում կամ հաշվառումից հանում.
  • իրավաբանական անձանց պետական գրանցում.
  • իրավաբանական անձանց փոփոխությունների պետական գրանցում.
  • իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցում.
  • իրավաբանական անձանց լուծարման պետական գրանցում.
  • իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառում, հաշվառման փոփոխում կամ հաշվառումից հանում.

Պետական գրանցման կամ պետական հաշվառման համար դիմելու իրավունք ունի ցանկացած գործունակ անձ՝ Գործակալություն ներկայացնելով համապատասխան դիմում՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչի վրա՝ կից ներկայացնելով <<Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին>> ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) պահանջվող փաստաթղթերը:

Պետական գրանցումը կամ պետական հաշվառումը կատարվում է Օրենքով սահմանված ժամկետներում, սակայն նշված գործընթացների համար կարող են սահմանվել Օրենքով նախատեսված ժամկետներից ավելի կրճատ ժամկետներ՝ ապահովելով նման ծառայությունների վճարովիությունը: Վճարի դիմաց մատուցվող ծառայությունների տեսակների ամբողջական ցանկը և պայմանները, ինչպես նաև համապատասխան վճարի չափը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1194-Ն որոշմամբ:

Առնչվող օրենսդրություն


    Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

    Բաժանորդագրություն