Դեպի վեր
Որակավորման ստուգում

ՀՀ արդարադատության նախարարությունը իրականացնում է որակավորման ստուգման հետևյալ աշխատանքները.

  1. Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման աշխատանքներ և տալիս համապատասխան որակավորման վկայականներ` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» N 789-Ն որոշմումը` վերախմբագրված ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1463-Ն որոշմամբ:
  2. Նոտարական գործողություններին մաuնակցող թարգմանչի որակավորման uտուգման աշխատանքներ և տալիս է համապատասխան տեղեկանք` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու» N 193 որոշումը:
  3. Սնանկության գործով կառավարչի որակավորման uտուգման աշխատանքներ և տալիս համապատասխան որակավորման վկայականներ` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին» N 1179-Ն որոշումը:
    Միաժամանակ նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրվող  վերոգրյալ որակավորման վկայականները չեն հանդիսանում լիցենզիա (թույլտվություն):
    Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ արդարադատության նախարարության նպատակն է ստուգել համապատասխան ոլորտի թեկնածուի գիտելիքները և հմտությունները` նախարարության կողմից տրվող փաստաթուղթը համարվում է որակավորման ստուգման արդյունքում ստացված վկայական, այլ ոչ թե լիցենզիա: 

    Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

    Բաժանորդագրություն