Դեպի վեր

31/03/2000

ՀՀ կառավարության որոշումը ՀՀ արդարադատության նախարարության նոտարական գրասենյակների համար դեպոզիտային հաշիվներ բացելու թույլտվություն տալու մասին


«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
31 մարտի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

31 մարտի 2000 թվականի N 143
քաղ. Երևան 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 256, 257, 366, 718, 736 և 1210 հոդվածների պահանջների կատարումն ապահովելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածին համապատասխան` ՀՀ կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ըստ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նոտարական գրասենյակների գտնվելու վայրի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներում յուրաքանչյուր նոտարական գրասենյակի համար բացել դեպոզիտային հաշիվներ:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի պահանջներին համապատասխան բացված գանձապետական հաշիվներում կուտակվող միջոցները տնօրինում են նոտարները` առանց նախահաշիվներ ներկայացնելու:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 31-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Սարգսյան
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն