Դեպի վեր

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ` Արմեն Գալստյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչություն

Վարչությունը ստեղծվել է ապահովելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի աշխատանքները` կապված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնցվենցիայի և դրան կից Արձանագրությունների շրջանակներում ներկայացված գանգատների վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումը պատրաստելու, այն Եվրոպական դատարանում ներկայացնելու և պաշտպանելու հետ:

Վարչությունն ունի երկու ստորաբաժանում՝ Քրեական և վարչական գործերով բաժին և Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժին:

Վարչության գործունեության ոլորտը և գործառույթները.

Վարչությունը ներկայացնում է ՀՀ կառավարության շահերը Եվրոպական դատարանում, ստացված գանգատների վերաբերյալ Վարչությունը պատրաստում և ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչին ներկայացնում է ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշման նախագիծը, ինչպես նաև գանգատների դիմումատուներ հանդիսացող անձանց և պետական իրավասու մարմինների (կողմերի) հետ վարում է բանակցություններ հաշտության համաձայնություն ձեռք բերելու միջոցով` խնդրի բարեկամական կարգավորման համար:

-Վարչությունն իրականացնում է Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ընդունված որոշումների և վճիռների թարգմանությունը և սահմանված կարգով հրապարակում ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:

-Եվրոպական դատարանի որոշումների հիման վրա Վարչությունը ներկայացնում է առաջարկություն` ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենքներ ընդունելու և օրենքների կիրառման կամ պետական մարմինների գործունեության պրակտիկան բարելավելու համար:

-Հայաստանի Հանրապետության վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած յուրաքանչյուր վճռի կատարումն ապահովելու նպատակով Վարչությունը պատրաստում և Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեին ներկայացնում է գործողությունների ծրագիր կամ զեկույց:

Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն