Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչությունում փորձագետ ներգրավելու մասին

14/02/2022

 

  1. 1.     Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացումը` մասնավորապես. հակակոռուպցիոն ոլորտի 2019-2022 թվականների ռազմավարությունից բխող հանձնարարված իրավական ակտերի նախագծերի մշակում, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծերի մշակում, Միջազգային համագործակցության շրջանակներում հարցաշարերի պատասխանների, կազմված զեկույցների վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների նախագծերի կազմում, Կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու միջոցով Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն բնագավառի օրենսդրական դաշտի կատարելագործում:

2.  Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  մինչև 1 (մեկ) տարի:

3. Փորձագետի պարտականությունները՝

  • Հակակոռուպցիոն բնագավառի օրենսդրության ոլորտում նախագծերի մշակում,
  • Մասնակցում է Հակակոռուպցիոն ոլորտի 2019-2022 թվականների ռազմավարության կիրարկման ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացմանը,
  • Հակակոռուպցիոն ոլորտում մշակված նախագծերին կից ներկայացվող փաստաթղթերի (հիմնավորումներ, տեղեկանքներ, ամփոփաթերթեր և այլն) կազմման աշխատանքների իրականացում,
  • Մասնակցում է Հակակոռուպցիոն ոլորտում մշակվող իրավական ակտերի նախագծերը շահագրգիռ մարմիններին ներկայացնելու և նրանց հետ համաձայնեցնելու, շահագրգիռ մարմինների կողմից ստացված կարծիքների ամփոփմանն ուղղված աշխատանքների կազմակերպման և իրականացման աշխատանքներին,
  • Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների ուսումնասիրություն և դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն բնագավառի օրենսդրական դաշտի կարգավորում և կատարելագործում,
  • Միջազգային համագործակցության շրջանակներում հարցաշարերի պատասխանների, կազմված զեկույցների վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների նախագծերի կազմում:

     Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:     

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • Իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • Իրավական ակտերի նախագծերի մշակման կարողություններ և հմտություններ,
  • Հակակոռուպցիոն ոլորտին վերաբերող օրենսդրության, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների իմացություն,
  • Օտարերկրյա պետությունների օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրության և վերլուծության հմտություններ,
  • Տիրապետում է հայերենին (պարտադիր),
  • Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին ազատ,
  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

     2022թ. փետրվարի 16-ը ներառյալ:

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

    ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:

7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի  13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և    ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)

  Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200 և  1430-1700-ը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/: