Դեպի վեր

Հայտարարություն «Աջակցություն «Օրենսդրության զարգացման եվ իրավական հետազոտությունների կենտրոն»-ի ստեղծմանը» ծրագրի շրջանակում միջազգային կարճաժամկետ փորձագետի ծառայությունների ձեռքբերման համար հարցազրույց անցկացնելու մասին

03/11/2016

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի թիվ 858-Ն որոշման հիման վրա ստեղծվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը (այուհետ` Կենտրոն), որի հիմնական նպատակներից է առավել կարևորություն ունեցող օրենսդրության մշակումը:

 

Հարկ է նշել, որ Կենտրոնի կայացման և երկարաժամկետ կայունության հեռանկարով գործունեության ապահովման նպատակով  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվում է «Օժանդակություն «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն»-ի ստեղծմանը» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), որը ներառում է հետևյալ երեք բաղադրիչները.

 

Բաղադրիչ 1. Հեշտացնել Կենտրոնի նախնական կարգավորումները՝ երկարաժամկետ կայունության մոտեցմամբ,

Բաղադրիչ 2. Ամրապնդել Կենտրոնի մասնագիտական կադրային ապահովումը,

Բաղադրիչ 3. Ինստիտուցիոնալացնել շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունավետ մեխանիզմները:

 

Վերոհիշյալ բաղադրիչների շրջանակում էական դերակատարում է վերապահված կարճաժամկետ միջազգային փորձագետին, ով պետք է ապահովի Կենտրոնի արդյունավետ գործունեության համար բավարար և անհրաժեշտ ինստիտուցիոնալ կառուցվածքի և մասնագիտական ուսումնասիրության ռազմավարական և գործառնական ուղղորդումը:

 

 

Ծառայությունների և ակնկալվող արդյունքների շրջանակը

 

ՀՀ արդարադատության նախարարության հետ համաձայնեցված չափորոշիչների հիման վրա միջազգային փորձագետը պետք է աջակցի` հեշտացնելու համար Կենտրոնի հիմնումը և սահուն գործունեությունը: 

Միջազգային փորձագետի ծառայությունների շրջանակը կներառի, սակայն չի սահմանափակվի հետևյալով.

  • Կենտրոնի երկարաժամկետ կայունության, մշտադիտարկման և գնահատման  ծրագրի մշակում,
  • Կենտրոնի կառավարման և գործառնական կարգավորման ուղղորդում,
  • Կենտրոնի մասնագիտական կառուցվածքի ձևավորման աջակցում,
  • Կենտրոնի գործունեության այլ տեխնիկական աջակցություն, խորհրդատվություն և ուղղորդում:

 

 

 

Փորձագետին ներկայացվող պահանջները

 

  • Առնվազն նման մեկ այլ Կենտրոնի կապակցությամբ համանման ծառայությունների մատուցման փորձ կամ
  • Ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ոլորտի փորձառություն,
  • Համանման Կենտրոնի ղեկավարի առնվազն մեկ տարվա փորձ,
  • Վերապատրաստումներ անցկացնելու, թրեյների, հանրության առջև հանդես գալու, ինչպես նաև հաղորդակցության լավ հմտություններ,
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ (Microsoft office),
  • Գրավոր և բանավոր անգլերենով հաղորդակցվելու գերազանց կարողություն,
  • Գիտական աստիճանի (PhD) առկայությունը և ռուսերեն հաղորդակցվելը կդիտարկվեն առավելություններ: 

 

Ծառայությունների մատուցման ժամկետը և կարգը.

 

Ծառայությունները մատուցվելու են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա 2 ամսա ընթացքում:

Ակնկալվում է, որ միջազգային փորձագետը ծառայությունների մատուցումը կսկսի ոչ ուշ քան 2016 թվականի դեկտեմբերի 30-ը:

 

Հաշվետվողակության պահանջներ

 

Միջազգային փորձագետը հաշվետու կլինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին: Աշխատանքային լեզուն կլինի անգլերենը և բոլոր փաստաթղթերը կմշակվեն անգլերենով և կթարգմանվեն հայերեն: Բոլոր հաշվետվությունները պետք է ուղղվեն ՀՀ արդարդատության նախարարին և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին:

 

Դիմելու ընթացակարգ և պայմաններ 

Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

1. անձնագիր,  

2. լուսանկար պարունակող ինքնակենսագրական (CV),

2. հիմնավորող նամակ (motivation letter), որում պետք է հստակ մատնանշվեն նախկին համանման փորձառությունը և իր կողմից մատուցվելիք ծառայությունների առավել որակյալ մատուցման հիմնավորումը,

3. Փորձի վերաբերյալ փաստաթղթեր,

4. երաշխավորագիր (ցանկության դեպքում):

Փաստաթղթերի պատճենները (լուսապատճենները) կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով:

Էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս անհրաժեշտ է դրանք ուղարկել legislativecenter@moj.am էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում միջազգային կարճաժամկետ փորձագետի ծառայությունների ձեռքբերման համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»: 

Փաստաթղթերի պատճենները կարող են ներկայացվել նաև ՀՀ արդարդատության նախարարություն, ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեով առձեռն կամ փոստային առաքմամբ՝ ուղեկցական նամակի վերնագիր նշելով «Դիմում միջազգային կարճաժամկետ փորձագետի ծառայությունների ձեռքբերման համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»: Լրացուցիչ հարցերի համար հեռ. ՝ 010 59 40 50 :

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2016 թվականի դեկտեմբերի 5-ը (Երևանի ժամով՝ 18:00):

Միայն ներկայացվող պահանջներին առերևույթ համապատասխանող և այդ փուլում ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի ժամանակի և վայրի մասին կիրականացվի լրացուցիչ ծանուցում: 

Ընտրված մասնակիցների հետ հարցազրույցը հնարավոր է նաև տեսազանգի միջոցով, ուստի, դիմելիս խորհուրդ է տրվում նշել skype կամ այլ տեսակապի հասցե:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն